25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է կանգնած սրա հետևում. պահանջում են ներկայացնել Թուխմանուկի հանքավայրը շահագործման ամբողջական նախագիծ

Բնապահպաններն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ:Նրանք արդարացված մտավախություններ ունեն: Իրենց դիտարկումները  այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին  “Էկոլոգիական հասարակական դաշինքի” անդամներ Գրետա Գաբրիելյանը, Սիլվա Ադամյանը և “Eco right” կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը:: Գրետա Գաբրիելյանը նկատեց, որ ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: […]

Տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող ”թեժ գծերի” հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 և 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար […]

Պետք է սկսել Ռուսաստանից. Ուկրաինացի քաղտեխնոլոգը` ԼՂՀ անկախության ճանաչման մասին

Ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի Facebook-յան գրառումը, որը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Նա նշել էր, որ ԵՄ-ն ու այդ միության երկրները պետք է ճանաչեն ԼՂՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն։ Ուկոլովը նշել է, որ պետք է սկսել Ռուսաստանից՝ որպես հիմնական պետություն, որն ազդում է տարածաշրջանում իրավիճակի վրա, […]

Բացի անորակ գազից, նաեւ ՛՛տրաքում ՛՛՛ են

Այս օրերին սպառողները ոչ միայն գազի որակից են բողոքում ու բարձր սակագներից, այլ նաեւ ցրտի պատճառով նրանց գազի ջրատաքացուցիչներն են բառի բուն իմաստով “տրաքում”: “Չենք հասցնում, տո կալոնկա ա, տո Բաքսի, Մերկուրի ա սառում: Ամեն մեկն էլ 15-25 հազար ա անում: Ու դա կարող ա շաբաթը մեկ պայթի”,-Henaran.am-ին պատմեց վարպետ Հրաչը: Նա հայտարարություն է տվել […]

”Ժամանակն է ջարդել մայդանը”

 ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ժամանակ է ձգում: ”Ժիրինովսկին մտել է եթեր ու ասել, որ ժամանակն է ջարդել մայդանը, հստակ ժամկետը օլիմպիադայի ավարտն է: Ուկրաինացիներն էլ քաջատեղյակ են, որ ճնշելու միջոցառումներն էլ շատ խիստ կլինեն օլիմիպիադայից հետո”,-այսօր ասուլիսում ասաց նա: Սեդրակյանը շեշտեց, որ Արևմուտքը կոչ է անում […]

Ընդդիմությունը Յանուկովիչին բանավեճի է հրավիրում

Երեկ Կիեւի Մայդանում հերթական ակցիան է տեղի ունեցել, որի ընթացքում ներկաները միաձայն կերպով պահանջել են իշխանափոխություն եւ անհապաղ բարեփոխումներ: Այս մասին տեղեկացնում է Newsru․com-ը։ Իր ելույթի ժամանակ «ՈՒԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն նախագահ Յանուկովիչին հանրային բանավեճի է հրավիրել։ «Ես ցանկանում եմ մյուս կիրակի նրան այստեղ կանչել։ Թող լսի, թե մարդիկ ինչ են կարծում»,- ասել է Կլիչկոն:

՛՛Նիսյա չկա՛՛ /օրվա կադր/

Henaran.am-ի ֆոտոխցիկը Տավուշի մարզի մարզկենտրոն Իջեւանի գազալցակայաններից մեկում արձանագրել է այս կադրը: Ըստ աշխատակիցների, քաղաքում մեկը մյուսին ճանաչում է, դրա համար անվճար լիցքավորել են ավտոմեքենաները: “Հիմա չենք կարողանում փողերը հավաքել, ստիպված նիսյան վերացրել ենք”,-պատմեցին աշխատակիցները:

Հայ ուսանողը Վարշավայից փախել է Մայդան

Քաղաքացիական ակտիվիստ, լրագրող Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Մայդանի չկուսակցականացված հատվածում մի հայ տղա տեսանք, որ իմանալով մեր հայ լինելը, չալարեց, քնապարկից դուրս եկավ մեր մոտ: Նկարվեցինք, բայց ասեց չհրապարակես Երևանում: Ասեց հերը գիտի թե Վարշավայում սովորում ա, զգուշացրել ա, որ մայդան գնաց` աչքին չերևա: Բայց ինքը էդտեղ էր քնում ու օգնում […]

Օրգանիզմի ճարպը օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ/վիդեո/

 “Ռեգեներատիվ բժշկությունը էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ  բջիջների պատվաստման եղանակով հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ախտահարված հյուսվածքի վերականգնումն է: Ռեգեներատիվ բժշկությունը՝ որպես առանձին դիսցիպլինա, հարում է կենսաբանությանը, բժշկությանը, ինժեներիային՝ ներառելով նշված երեք գիտություններից որոշակի մասեր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը: Խոսելով Հայաստանում պլաստւկ վիրարաբույժության առաջընթացի մասին նա նկատեց, որ այս պահին […]

Բողոքի ակցիա. այս անգամ երկաթուղայիններն են դուրս եկել

Henaran.am-ի տեղեկություններով, այս պահին “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ մոտ 40 աշխատակից բողոքի ակցիա են անում ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց: Ընկերության տնօրինությունը աշխատակիցների աշխատավարձերից  պահումներ է արել՝ պատճառաբանելով, որ փոխանցում են կուտակային կենսաթոշակների ֆոնդին: Ըստ աշխատակիցների, իրենք կամովին չեն ընտրել ֆոնդը: Աշխատակիցները հայտարարել են, որ չեն գնա աշխատատեղեր, մինչեւ չխոստանան գանձված գումարը հետ տան: Ընկերության գլխավոր տնօրենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի