19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազգային ժողովում ճիշտ խոսելու արվեստ են սովորեցնում

ԱԺ ՀԱԿ խմակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հանդես եկավ հորդորով:  ՛՛Ես միշտ կռիվ եմ տալու ու պայքարելու եմ այն երևույթների ու կառույցների դեմ, ովքեր իմ ելույթի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են պետականությունն ու անկախությունը՝ անկախ անձից ու կառույցից, ու այդ առումով ես օպոզիցիա չեմ, իշխանություն եմ ու տեր եմ այդ արժեքներին՛՛,-ասաց […]

ԱՄն դեսպանը արյուն նվիրեց Հայաստանին/վիդեո/

«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:  «Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, – ասաց դեսպանը, – մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի […]

Մահակներով զինված ցուցարարները մոտենում են Ռադայի շենքին

Ուկրաինայում մոտ 3.000 ցուցարար, ովքեր զինված են մահակներով ու փայտերով, մոտենում են Ռադայի շենքին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք պատգամավորներ։ Երթի մասնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակը Գերագույն Ռադայի մոտ պիկետ կազմակերպելն է՝ Սահմանադրությունը փոխելու պահանջով։ Ռադայի շենքի մոտ կա 2 հազարից ավելի ոստիկան:

Նախարարը հրաժարական կտա՞, եթե…

”Ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքներն են փոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ապրանքների մաքսատուրքները կլինեն զրո, ինչպես որ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշեց, որ 11 հազար ապարանքատեսակների 60%-ի մաքսատուրքները ՄՄ տարածքում ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Վահրամ Ավանեսյանը […]

Խաչիկյանի դատը էլի հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին փոխարինած Մեսրոպ Մակյանն արդեն երրորդ անգամ չի կարողանում սկսել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների դատավարությունը: Եթե երկու անգամ չէին ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազաները, ապա այսօր “Դատապարտյալների հիվանդանոց”-ից չէր ներկայացրել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը: Հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 13-ին:

՛՛Ո՞նց էին պահում իրենց նախարարներն այստեղ, գիտեն՝ ոչ մեկը քթներին չի խբելու՛՛

՛՛Ամեն մի գործարք այս վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ծածկոմ է նախորդի պատկերը, այնքան ցցուն, բոլորի շահերն  կպնող գործընթացներ են եղել, և սոպտեմբերի երեքը և գազը, և ջուրը, և թոշակները, ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունների հանձնաժողով գործունեության մասին Ռոբերտ Նազարյանի զեկույցից հետո՝ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: […]

Տեխասում կնոջը մահապատժի են ենթարկել մտավոր հետամնացին ծաղրանքներով մահվան հասցնելու համար

Ամերիկյան Տեխաս նահանգում Սյուզան Բասսոն մահապատժի է ենթարկվել այն բանի համար, որ 1998 թվականին մտավոր հետամնաց տղամարդուն այնքան է ծաղրանքների ու կտտանքների ենթարկել, մինչեւ վերջինս մահացել է: Ամուսնության խոստմամբ կինը Լուիս Մուսոյին Նյու ջերսիից Տեխաս է կանչել, իսկ մի քանի տարի անց հայտնաբերվել է տղամարդու դիակը: Մահապատժից առաջ կինը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից ու […]

Երիտասարդ բժիշկների ՛՛Օգնության ձեռքը՛՛

Ս.թ. փետրվարի 8-ին և 9-ին, տեղի կունենա ՛՛Օգնության ձեռք՛՛ նախագծի արդեն 2-րդ նախաձեռնությունը, որի շրջանակում բժիշկ-կամավորականների թիմն անվճար բուժզննում և բուժսպասարկում կմատուցի Գյումրի քաղաքի ծերանոցի բնակիչներին, մանկատան և անապաստան երեխաներին: Առաջին փուլում կիրականացվի նախնական բուժզննում, որից հետո հիվանդները կստանան համապատասխան առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները կընդգրկվեն երկրորդ փուլ, որը կմեկնարկի անմիջապես հովանավորներ գտնելուց հետո: Նշենք, որ […]

Ուժով ճեղքեցին ոստիկանների պատը. միջադեպ ՊԵԿ-ի մոտ /լրացված/վիդեո/

Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտից ցուցարարները շարժվեցին դեպի Պետական եկամուտների կոմիտեի շենքը: Այստեղ ոստիկանները փորձեցին արգելել նրանց, սակայն ցուցարարները ճեղքելով ոստիկանների պատը՝ “գրավեցին” ՊԵԿ-ին հարող Խորենցաի փողոցի բանուկ հատվածը : Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, խաթարվել է երթեւեկությունը: Մանրամասները Henaran.am-ի  տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի