19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բարեգործական եւ ներդրումային պայմանավորվածություններ վարչապետի՝ Մեծ Բրիտանիա այցի արդյունքում

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով: Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը […]

Առաջին անգամ Ուրիխանյանին գոհացրեց նախարարի պատասխանը…”հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել”

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Գլխավոր դատախազի կողմից հաշվետվություն ներկայացնելու առաջարկը, Արդարադատության նախարարի տեղակալը բերում էր հիմնական փաստարկ՝ ներկայացնելով բացասական եզրակացություն՝ ի հեճուկս նախարարի այժմյան դիրքորոշման կամ հայտարարության: Հիշեցնենք, որ այսօր նիստում նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը կողմ է այս նախաձեռնությանը: ՛՛Համեմատականներ եղան […]

Ոչ թե մայդան՝ այլ հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

“Ժառանգության” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Այսօր նա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի ընդունման դեմ պայքարողների կողքին էր: “Մեզ հիմա միանձնյա առաջնորդներ պետք չեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի միասնաբար է տոնելու մեր հաղթանակը”,-նշեց նա:  “Պայքարի ու հաղթանակի օրը գալու է և մենք ոչ թե կստեղծենք նոր մայդան, այլ մեր ժողովրդին պատկանող հրապարակ”,-հավելեց […]

Եվրամայդանում ծանոթացել են, այնտեղ էլ ամուսնացել /ֆոտո, վիդեո/

Կիեւի քաղաքապետարանում Եվրամայդանի երկու ակտիվիստ է ամուսնացել, ովքեր ծանոթացել էին Կիեւում բողոքի ակցիաների ժամանակ: Զույգը սիրահարվել է եւ որոշել ամուսնանալ, տեղեկացնում է korrespondent.net-ը: 21-ամյա Բոգդանը Կիեւից է,  25-ամյա Յուլյան` Ռովնոյից: Սիրահարներն անցել են վահաններով եւ մահակներով մարդկանց շարքերի միջով, ինչից հետո նրանց ամուսնացրել է քահանան:  Հարսանիքը կազմակերպել են Մայդանի ակտիվիստները: Տեսանյութը` այստեղ:

Կառավարությունը կողմ է՝ դատախազը հաշվետվություն ներկայացնի

Այսօր Ազգային ժողովը քննարկում էր մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքի նախագիծը:   Նշենք, որ ըստ սրա՝ նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն պետք է […]

Արամ Մանուկյանի հետ հաշտվելու փո՞րձ Հրայր Թովմասյանից /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում իր լույթւոմ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ երեկ նախարարները կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իրենց լավ չէին պահում: Ապա դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝  ասաց.  ՛՛Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան՛՛: Այսօր Հրայր Թովմասյանն ԱԺ-ում էր: Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանի Արամ Մանուկյանի […]

Մի օր Պրասպեկտով, մի օր՝ Խանջյանով. թիվ 63 երթուղին չի սպասարկվում

ՔԻչ առաջ խմբագրություն ահազանգեցին Նոր Նորքի՝  8-րդ, 9-րդ զանգվածների՝ մասիվի բնակիչները: Նրանք չեն կարողանում տրանսպորտով իջնել քաղաքի կենտրոնական մաս: Այդ շրջանից կենտրոն տանող թիվ 63 երթուղային ավտոբուսի վարորդները հրաժարվել են սպասարկել տվյալ ուղղությունը: Վերջին հինգ օրվա ընթացքում քաղաքապետարանի ցուցումով մի քանի անգամ փոխվել է երթուղին: “Ինչ-որ մեկի ցուցումով ասում են մի հատ Պրասպեկտով քշեք, մի […]

Մայդանի ուղղությամբ պայթուցիկ են նետել, մի ակտիվիստ է վիրավորվել

Այսօր Կիեւի Մայդանում «Դեղեր» գրառումով տոպրակ են հայտնաբերել, որի մեջ պայթուցիկ սարքեր են եղել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Տոպրակը բացելու պահին պայթուցիկը գործել է, ինչի հետեւանքով երիտասարդ ակտիվիստի ձեռքը պոկվել է: Այս պահին ակտիվիստը գտնվում է հիվանդանոցում: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Առաջիկայում կստեղծվի ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված հանձնաժողով

”Մեր առաջարկը ճիշտ տեղին էր, մեծամասնությունը պետք է ընդուներ սա, ձեր համար սա արգումենտ էր դառնալու, որ գնայիք բանակցության ու ասեիք՝ սա կա: Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձաժողովը, մենք շատ լուրջ բաներ էինք ասելու”,-այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ՛՛գազային պայմանագրերի՛՛ վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից […]

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ

Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանն ու անդամ երկրներին սկսել անհատական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են «Մայդանում» բռնություն կիրառելու եւ ցուցարարների մահվան մեջ, գրում է INTERFAX.RU-ն: Բացի այդ, Եվրախորհրդարանը մտադիր է կոչ անել ԵՄ-ին, ԱՄՆ-ին, Համաշխարհային եւ այլ խոշոր բանկերին ֆինանսական օգնություն ցույց տալ Ուկրաինային, որպեսզի երկիրը հնարավորինս շուտ դուրս գա ստեղծված իրավիճակից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի