19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Ռոստովը” համաձայնության չի եկել Հարոյանի հարցում

Հայաստանի հավաքականի եւ ”Փյունիկի” պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտակա ժամանակահատվածում ”Ռոստով” չի տեղափոխվի: Այս մասին Р-Спорт-ին հայտնել է ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը: ”Հարոյանը չի մեկնել երկրորդ հավաքին, ”Ռոստովում” նա դեռ չի լինի: Չկարողացանք պայմանավորվել նրա հարցում, եւ դա դեռ կհետաձգվի: Մինչ ամառ ժամանակ կա”,-հայտնել է Շիկունովը:

Ծառուկյանից գլուխ չեն հանում. Իրատես de facto

Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարեւոր “առաքելությամբ”, այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ըստ “Իրատես de facto”-ի,  “այլընտրանքը” քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։ Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաեւ կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։ Թերթի ԲՀԿ-ական  աղբյուրի պնդմամբ, […]

Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից. Իրավունք

“Իրավունք” թերթն իր “Բամբասանք” խորագրի ներքո գրում է.  “Ըստ ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած վստահելի աղբյուրի՝ Վաշինգտոնում շատ դժգոհ են դեսպան Ջոն Հեֆֆերնի աշխատանքից, քանի որ չի կարողացել կանխել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ ՀՀ նախագահի կողմից այդ որոշումը կայացնելուց հետո ամբողջովին տապալել է դրա դեմ դիմադրություն կազմակերպելու գործը։ Մեր աղբյուրի վկայությամբ, ամենայն հավանականությամբ, արդեն մայիսի […]

Ով է վերահսկում կարատեի ֆեդերացիաները. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունն” անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարած կարատեի ֆեդերացիայում օրեր առաջ հայտնաբերված զենք զինամթերքի փաստին, հարց բարձրացնելով՝ “Իսկ ընդհանրապես կա՞ որեւէ վերահսկողություն Հայաստանում գործող բազմաթիվ կարատեների ֆեդերացիաների գործունեության նկատմամբ“։  Թերթը պարզել է, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն կարատեի ֆեդերացիաների հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրանք օլիմպիական մարզաձեւ չեն հանդիսանում։ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի […]

Իրանից գազի ներկրումը կրճատվել է. Հայկական ժամանակ

Ըստ “ Հայկական ժամանակ”-ի՝ պաշտոնական տեղեկություններով, անցած տարի Իրանից Հայաստան է ներկրվել 4082 մլն խմ գազ։ 2012-ին Իրանից ներկրվել էր 4912 միլիոն խմ գազ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։ Ուշագրավն այն է, որ ՀՀ սահմանին Իրանական գազը ավելի էժան է, […]

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

 Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը։  Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի […]

Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին հեռանում է. Հրապարակ

Ամերիկյան“Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերությունում, որը ՀՀ կառավարությունից գնեց “Որոտանի ՀԷԿ”-երի համալիրը, այժմ հանձնում-ընդունում է կատարվում: Ըստ “Հրապարակի”, նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է, պատրաստվում է հեռանալ եւ գործերը հանձնում է ամերիկյան ընկերության ներկայացուցչին: Վերջինիս դերում Արա Հովսեփյանն է, ով թերթի տեղեկություններով նշանակվելու է համալիրի տնօրեն կամ կառավարիչ: Շարունակությունը […]

Կպատժվի՞ Զուրաբյանը. Իրավունք

Ըստ “Իրավունքի”, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2012թ. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի եւ եկամուտների որեւէ հայտարարագիր չի ներկայացրել: Արդյո՞ք որեւէ տույժի կամ պատասխանատվության կարող է ենթարկվել պաշոտնյան հայտարարագրի բացակայության պարագայում: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Բանակում ստորացնում, աղաջուր են տալիս. Ժամանակ

Արարատի մարզից զորակոչված եւ արդեն զորացրված  Սասուն Սահակյանը երեկ “Ժամանակ”-ի թղթակցի հետ որոշ մանրամասներ պատմեց ծառայությունից: Ըստ նրա, սպաները հրամանատարներին ստորացնում են, ամեն օր հայհոյում՝ դասակի հրամանատարներից սկսած մինչեւ զորամասի հրամանատար: Առաջին հրամանատարը Սմբատ Գրիգորյանն է եղել՝ Հոկտեմբերյանից, հիմա ղարաբաղցի է՝ Գեւորգ Ասոյան, ավելի բիրտ, քան նախորդը: Ըստ Սասունի, ուտելիքը միակ բանն է, որ լավ […]

Ոստիկաններն աշխատանքից ազատվում են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության”լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության համայնքային բաժիններում կադրերի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։  Մասնավորապես, ոստիկանության Էրեբունի բաժնից ազատվել են տասնյակ աշխատակիցներ։ Ըստ թերթի աղբյուրների՝ նրանք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորումների: Այս եւ այլ հետաքրքիր լուրերի մասին մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի