20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երեւանում շահագործման է հանձնվել նոր բժշկական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել “Սիրմեդ” ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին:  Նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի […]

“Ժառանգության” համերաշխությունը` ուկրաինական իշխանափոխությանը

“Ժառանգություն” կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը: Մենք նաեւ խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին եւ ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչեւ շարքային քաղաքացիներ: Այն, ինչ արեցին Ուկրաինայի ժողովուրդն իր պայքարով […]

Եթե մենք մտածեինք, որ կառավարությունը պուպուշ է. Հակոբ Հակոբյան/վիդեո/

ԱԺ ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին ամիսներին հուզումների մեծ ալիք առաջացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Պատգամավորը նկատեց, որ 2014-ին ռեալ 21 մլրդ պետբյուջեից, 30 մլրդից ավելի էլ՝ հասարակության գումարներից կգնա այս ռեֆորմին. “Եթե մենք մտածեինք, որ կառավարությունը պուպուշ է ու ստեղծեինք մեր կերպարը, հինգ միլիոնը կտայինք սահմանամերձ […]

“Կովն ու խոտը”

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում նշեց, որ բոլորի նպատակներից մեկն է՝ անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որ կարողանան բացահայտել մարտիմեկյան դեպքերը: ”Նման հանձնաժողով եղել է, հանձնաժողովն աշխատել է բաց-թափանցիկ, չի եղել մի փաստ կամ փաստաթուղթ կամ նյութ, որ հանձնվի հանձնաժողովին, այսինքն՝ լինի նրա սեփականություն, և հանձնաժողովը դա չդարձնի հրապարակային քննարկման առարկա ու […]

Յուրի Վարդանյանը մարիխուանա փորձե՞լ է. որեւէ պաշտոնյա այսքան անկեղծ չէ /վիդեո/

 ՛՛Իմ որդու գործից ամեն ինչ նորմալ է: Ես չեմ մասնակցում դատերին, ոնց որ դատը պիտի գնա, այդպես էլ պիտի գնա: Ինքն իր արած գործի համար պետք է պատիժը կրի՛՛,- Henaran.am-ի հարցին`արդյոք մասնակցում է որդու դատավարությանը, ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:Իհարկե, սա չի նշանակում, որ չի անհանգստանում իր որդու համար,թեեւ խոստումը պահում է.՛՛Ի՞նչին միջամտեմ, […]

ԱՄՆ դեսպանն իր հիմնական գործը թողած Կառավարության համար արտահաստիքային փաստաբան է աշխատում/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը  անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շուրջ առաջացած շարժմանը : Նա նշեց, որ կենսաթոշակային այս խնդիրները կնճռոտ են ու դա հանգել է իշխանություն-հասարակություն կապի խզմանը: “Հիմա սարսափելի փոքր թվով մարդիկ ուզում են հասարակության լավը, հասարակությունը չի ցանկանում դա ընդունել, ասենք՝ ԱՄՆ դեսպանն իր հիմնական գործը թողած […]

Հայաստանի հնգակի չեմպիոնը սպառնում է ինքնասպան լինել

22 ամյա Տիգրան Կեսոյանը մեղադրվում է ավազակային հարձակում կատարելու մեջ: Ըմբշամարտի Հայաստանի հնգակի չեմպիոնը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը : Արդեն մեկ տարի նա կալանավորված է : Տիգրան Կեսոյանին մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հիմնավորմամբ` ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ Արամ Ասլանյանի և դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ կանգնեցրել է Ալեքսանդրոս Աֆրիկյանի կողմից շահագործվող “Օպել” մակնիշի ավտոմեքենան։ […]

՛՛Նույնիսկ իմ պատգամավոր եղած ժամանակ նման բան չի եղել՛՛

՛՛Խորհրդարանում նստած էին կանայք և այդպիսի բառեր օգտագործելը ճիշտ չէր՛՛, -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Արմեն Ռուստամյանի կողմից արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված վիրավորանքին: Ինչ վերաբերում է այն փաստին, որ “հանրապետական” պատգամավորների մոտ այդպիսի ՛՛պոռթկումներ՛՛ ավելի հաճախ են լինում, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այսպիսի որակի արտահայտություն խորհրդարանում առաջին անգամ էր […]

Հայաստանի օլիգարխիայի համար հաջորդ դասը

 ”Ուկրաինան շատ է տարբերվում Հայաստանից, թեպետ շատ նմանություններ կան, հատկապես տնտեսական անհամատեղելիությունը և հասարակական անվստահությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ավելի քիչ է կազմակերպված, քան Ուկրաինայինը: Քաղաքագետը վստահ է՝ Հայաստանի իշխանությունը պետք է դաս քաղի, թե ինչքան վտանգավոր է անտեսել հասարակության պահանջները: ՛՛Հաջորդ դասը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի