19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այսուհետ Սերժ Սարգսյանին ցույց կտա

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նախարարությունում կայացած նախագահի հետ հանդիպումը գնահատում է նորմալ: ՛՛Հետևություն արել ենք այն, ինչ-որ ինքն ասել է` պետք է լինել ավելի հետևողական, ուշադիր, հասարակական կազմակերպությունների հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծվեն, որ նախկինում չեն եղել, բայց լուրջ խնդիրներ չեն եղել՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ հետևություններ են արել նախագահ Սերժ […]

Զույգը պատահաբար 10 մլն դոլարի գանձ է գտել /ֆոտո/

Կալիֆորնիացի ամուսնական զույգը իրենց շանը ման տալիս պատահաբար գանձ են գտել: Նրանք հայտնաբերել են 10 միլիոն դոլար արժողությամբ գանձը իրենց տան մոտակայքում` 1847-1894 թվականների ոսկյա դրամները եղել են դույլի մեջ: Երջանիկ զույգի անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ գանձը հայտնաբերվել է Կալիֆորնիայի շրջանի գյուղերից մեկում:

Քննարկվում է ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը /վիդեո/

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց երեկ ԱԱԽ նիստում ներկայացված օրակարգային հարցերը: “Մեր գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և մենք այստեղ ունենք լուրջ  արդյունքներ”,-նշեց Բաղդասարյանը հավելելով. “ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն , վերջին շրջանում ընդունված՝ մի շարք կարևոր որոշումները ռազմական անվտանգության ապահովման […]

Երեւանում ձմեռային անձրեւ տեղաց. հնարամիտներ կային /ֆոտո, վիդեո/

Այսօր տեղացած անսպասելի ձմեռային անձրեւը մարդկանց մի տեսակ խառնել էր իրար: Նրանք չէին սպասում եւ տնից դուրս էին եկել առանց անձրեւանոցների, նույնիսկ գարնանային էին հագնվել: Բայց գտնվել էին հնարամիտներ: Տեսանյութն առանց մեկնաբանության:

Վարչապետը նորմալ է համարում. խոսեց իր հրաժարականի պահանջից /վիդեո/

՛՛Քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով որս ոչ իշխանական ուժերի մտադրությանը՝ անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը։ ՛՛Այդ գործիքը […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը եւ “Գազպրոմ” ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին “Հայռուսգազարդ” համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել “Գազպրոմ Արմենիա” ընկերության հեռանկարային […]

2015 թվականին Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կկազմակերպվի. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, ասաց. “Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց […]

Մեկնարկել է բռցքամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի ՛՛Դինամո՛՛ մարզադահլիճում այսօր մեկնարկեց  բռնցքամարտի  տղամարդկանց մեծահասակների Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգերում մասնակցելու են մայրաքաղաքի եւ մարզերի շուրջ 100 մարզիկներ: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ, 60 կգ, 64 կգ եւ 69 կգ քաշային բռնցքամարտիկները: Կայացել է 14  մրցամարտ: Հանրապետության չեմպիոնները որոշվելու են նաեւ 49, 52, 75, 81, մինչեւ 91 և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգերում: […]

Ո՞վ ինչքան մարդ կհավաքի. Աշոտյանը վերջապես հանդիպեց Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին, որպես ոչ միայն նախարարի, այլ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Փաշինյանի հարցը վերաբերում էր դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: ՛՛Դրանից հետո փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին […]

Հասմիկ Պողոսյանն արգելում է Ծառուկյանին

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ բյուջեի սղության հետ կապված՝ մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում: Ապա ԲՀԿ պատգամավորը  հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե ի՞նչու ՛՛Գագիկ Ծառուկյան՛՛ հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել: ՛՛Ծրագրերի իրականացման ընթացքում ամեն քայլի հանդիպում են խոչընդոտներ, տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի