25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ազատության հրապարակում արյունահեղություն են ուզում ու այլ լիդեր /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքը:  Հրապարակում հավաքված մարդիկ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, թե ինչ ակնկալիքներով են եկել. որ խնդիրները կլուծվեն, սակայն դա անելու համար նրանց խոսքով`առաջին նախագահից զատ այլ լիդեր է պետք: Ոմանք էլ գտնում են, որ այսօր պիտի արյունահեղություն լինի և հենց այդ կերպ հասնելու են իշխանափոխության: Մանրամասները` տեսանյութում:

Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, կոչ ենք անում բոլոր այն անձանց, ովքեր […]

”Կառլեն Մկրտչյանը մեծ ներդրում ունեցավ մեր խաղում”.Գուսին

Մախաչկալայի ”Անժիի” գլխավոր մարզիչ Անդրեյ Գուսինն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի խաղին: Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ ռուսական ակումբը կարողացավ 2-0 հաշվով հաղթել բելգիական ”Գենկին” եւ անցավ 1/8 եզրափակիչ, իսկ Մկտրչյանը փոխարինվեց 94-րդ րոպեին: -Մեկնարկային կազմում հանդես եկող Մաքսիմովին փոխարինեցիք Մկրտչյանի հետ: Այդ փոխարինումը մեխանիկական քայլ էր: Չէ՞ որ Մաքսիմովը […]

Զուգարանների պատմության թանգարան Կիեւում /ֆոտո/

Պարզվում է, լվացարաններ ու զուգարանակոնքեր միայն սանհանգույցներում չէ, որ տեղադրված են: Աշխարհում կան մի քանի զուգարանների թանգարաններ, որոնք լի են սանհանգույցի “նմուշներով”: Հայտնի թանգարանների թվին է դասվում Կիևի զուգարանների պատմության թանգարանը, որը գործում է 2007 թվականաից: Թանգարանն ունի տարբեր բաժիններ, որոնց հավաքածուները ներկայացնում են տարբեր դարաշրջանների զուգարաները` անտիկ շրջան, միջնադար, 17-րդ դար, 19-րդ և 21-րդ դարեր: Առաջին զուգարանները կառուցվել են […]

Քանի՞ գիրք պետք է կարդալ` օլիգարխ դառնալու համար

Գրողների միջազգային օրվան ընդառաջ ներկայացնում ենք Henaran.am-ի թղթակցի զրույցը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ` ժամանակակից գրականության դրական և օլիգարխիկ դրսևորումների հարցերի շուրջ: -4-րդ դասարանի կրթությամբ մարդիկ՝ սափրագլուխներ, հաստավզեր, որոնք հենց իրենց չկարդալու ունակությամբ, անգրագիտությամբ, կյանքի հանդեպ ոչ ստեղծագործական մոտեցման արդյունքում դարձան այսօրվա սերնդի իդեալները: Ժամանակակից գրականության գերխնդիրը որն է: -Պետականամետ գրականությունը: Մտահոգ մարդ, ում համար թանկ է այս երկրում եղած […]

Հայտնաբերվել է աշխարհի ամենահին պանիրը` մումիայի կրծքին /ֆոտո/

Չինաստանի դամբարաններից մեկում գիտնականները հնագույն պանիր են հայտնաբերել: Պանիրը հայտնաբերվել է Տակլա-Մական դամբարանում թաղված մումիաներից մեկի կրծքին: Գերմանական գենետիկ կենտրոնի ներկայացուցիչներն ասել են, որ պանիրը պատրաստված է եղեմ մոտավորապես Մ.Թ.Ա. 1615 թվականին: Չոր օդի եւ մումիայի մարմնի բարձր աղիության շնորհիվ պանիրը շատ լավ պահպանվել է: Թե ինչպես է պանիրը հայտնվել մումիայի կրծքին, հայտնի չէ, կամ […]

Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույնպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ սփյուռք. Նարինե Աղաբալյան

Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին: “Հայ-հույն բարեկամության միությունը” կյանքի է […]

Գորիսում ինքնասպան եղած Սյուզաննան գիշերօթիկի սան էր

Այսօր՝ մարտի 1-ին Գորիսում ինքնասպան եղած 19-ամյա Սյուզաննա Քոչարյանը ապրում էր եղբոր հետ: Աղջիկը ապրում էր Գորիսի Թանգուն Ձոր կոչվող թաղամասում, սովորել է գիշերօթիկ դպրոցում: Ըստ նրա մանկավարժների, Սյուզանան շատ խելոք, համեստ աղջիկ է եղել:Նրա մայրը մահացել է, իսկ հայրը Սողոմոն Քոչարյանը ցմահ դատապարտված է: Վերջինս  երկրորդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի, Շուռնուխի մարտերի մասնակից: […]

Անօթևան ընտանիքներ, որոնց բնակարաններով ապահովելու անգամ խոստում չեն տվել /վիդեո/

Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից միայն 430-ի համար պետության կողմից կա բնակարաններով ապահովելու ծրագիր: Իսկ ավելի քան 3500 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր գոյություն չունի և անգամ անհայտ է, թե նրանք երբևէ բնարանաններ կունենա՞ն, թե ոչ: Նրանց շարքում շատ են մանկահասակ երեխաներ ունեցող այնպիսի ընտանիքները, որոնք երբեք քարաշեն ու հարմարավետ բնակարանի երես […]

Որն է ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքի հետևանքով առաջացած իրավիճակի ելքը /վիդեո/

Լրագրողների հետ հանդիպմանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրդարձավ նաև ՌԴ-ի նոր օրենքին, որ վերաբերում է միգրանտներին ու անօրինական աշխատանքին: Ըտս նրա` ՌԴ-ի այս օրենքը կապված չէ կոնկրետ Հայաստանի հետ: Օրենքը փորձում է լեգիմտիմության պատնեշ ստեղծել: Այս մասին քննարկել են ՌԴ-ի ու ՀՀ-ի վարչապետերը և լուծում անպայման կլինի, խոստանում է փոխարտգործնախարարը:  ”Ելքն այն է, որ ՄՄ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի