25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի. Տեր-Պետրոսյան /վիդեո/

Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի 2-րդ հատվածը. Մարտի 1-ի զոհերի հիշատակին մեր խորին հարգանքի եւ դառն ափսոսանքի տուրքը մատուցելուց հետո այժմ անցնենք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի համառոտակի քննությանը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ հանրահավաքից անցել է ընդամենը 10 ամիս, բայց այդ կարճ ժամանակամիջոցում տեղի են ունեցել այնպիսի լուրջ, եթե չասենք փոթորկալից իրադարձություններ, որոնք […]

Յանուկովիչն ասուլիսի ժամանակ հուզմունքից կոտրել է գրիչը /վիդեո/

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին Դոնի Ռոստովում տված ասուլիսի ժամանակ լարվածությունից ու հուզմունքից կոտրել է գրիչը: Այս կադրերը, սակայն, հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել: 

Եկել էր` ողջունելու Տեր-Պետրոսյանի ասպետական համարձակությունը /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ևս այսօր մասնակցում էր ՀԱԿ-ի հանրահավաքին: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց պատճառները, որոնց համար հրապարակում էր գտնվում: ”Ողջունում եմ Տեր-Պետրոսյանի ասպետական համարձակությունը, որ այդ տարիքում նորից բարձրացնում է ազգային խնդիրները”,-ասաց նա: Շարունակությունը` տեսանյութում:

Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Ավարտվեց Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի”Բորուսիա”-”Նյուրնբերգ” հանդիպումը: Դորտմունդի ակումբը հաղթեց մրցակցին 3-0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Հյումելսը, Լեւանդովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 85-րդ րոպեին: Մինչ այդ նա դարձավ նախ գոլային փոխանցման, իսկ 83-րդ րոպեին` գոլի հեղինակ:

Մինչդեռ քեզ ես սիրում էի շատ ավելի, քան քո ոչ-գոյությունը ծածկող շամանդաղը…

  Առաջինհրաժեշտ` նորուղղագրությամբեւերբեմնկետադրությամբ Հեռացող* ինձ համար աննկատ էր հոսանքը։ Մեղմածոր նույն պատկերն է իմ շուրջը։ (Սա արդեն աղերսանք էր։) Ինչ հապճեպ ընտրվեց ապրելու-ապրելու ժամանակը. Մայր իմ, դու երազում էիր, որ սա ինձ հետ կատարվի, եւ ահա` ես մենակ եմ։ Մ՞իթե կար։ Միթ՞ե ես այդ ամենը տեսել եմ։ Աստղաքայլ քարանձավն, ու Ճերմակը եւ Սեւը… Նախնական մոլեխինդը […]

Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհուրդ` Ղրիմ զորք մտցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին` Ղրիմ զորք մտցնելու համար, տեղեկացնում է kremlin.ru-ն: “Էքստրեմալ իրավիճակից ելնելով, որը ստեղծվել է Ուկրաինայում և ՌԴ քաղաքացիների և մեր հայրենակիցների անվտանգության սպառնալիքից ելնելով` Դաշնային խորհուրդ եմ դիմում` Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժեր կիրառելու համար, մինչեւ որ երկրում իրավիճակը կկարգավորվի”,- գրված է հայտարարության մեջ:  

Տեր-Պետրոսյանի թիկնապահը շպրտեց քաղաքացուն /վիդեո/

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, երբ ազատմարտիկներից մեկը խոսում էր մարդու իրավունքներից, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ ճեմում էր հրապարակում: Թիկնազորը թույլ չէր տալիս` մոտենալու առաջին նախագահին եւ պարզ չէ, թե ինչ էին քննարկում Լեւոնները: Թերեւս այն, թե ինչու շատ մարդ չի եկել հանրահավաք: Նրանց փորձեց մոտենալ քաղաքացիներից մեկը, ով […]

Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք. Լ. Տեր-Պետրոսյան

Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի 3-րդ և 4-րդ մասերը. Իսկ այժմ անցնելով Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքներին, անհրաժեշտ է նախ եւ առաջ պարզել, թե ինչպիսի խնդրի առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը։ Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որեւէ քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի