20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Աբրահամին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ: 

Տղամարդու մեջքին 10 կգ-անոց սապատ է աճել /ֆոտո/

Չինաստանցի Յան Սյաոյի մեջքին դեռեւս պատանեկան տարիքից ահռելի ուռուցք է սկսել աճել: Այս սկսել է մեծանալ ու թույլ չի տվել տղային նորմալ ապրել: Օրերս բժիշկներին հաջողվել է ազատել Սյաոյին 10 կիլոգրամանոց այդ սապատից: Վիրահատությունը բավական ռիսկային է եղել, սակայն եթե այն չանեին, տղան այլեւս չէր կարողանա ինքնուրույն շարժվել: Վիրահատությունը տեւել է 9 ժամ: Այժմ տղան […]

Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը … /վիդեո/

Երգահան, ճարտարապետ, փիլիսոփա  …  Այսօր Արթուր Մեսչյանի 65-ամյակն է:  Մեսչյանը ծնվել է  1949-ի՝ մարտի 3-ին, Երևանում: Նրա երաժշտությունը քչերին է հասանելի: Նրան հասկանալու համար խորքերը հասկանալու ունակություն է անհրաժեշտ, մտածելու, ապրելու եւ զգալու կարողություն: Պարզ եւ բարդ, իր երաժշտության մեջ եւ խոսքում շիտակ, առանց ավելորդ պաճուճանքի, սեփական ես-ը ներկայացնելու եւ գովազդելու մոտիվացիայի: Փիլիսոփայի խորհրդածություններ մարդուց մինչեւ […]

Նորաձեւության գարնանային տենդենցները. հայերն էլ են սկսել կիրառել

Արդեն գարուն է, և նորաձևությունը գարնանային տենդենցներ է առաջադրում: Դրանք Henaran.am-ի ընթերցողներին է ներկայացնում նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: ”Գարնանը բաց գույներն են միշտ ակտուալ դառնում, քանի որ կանայք ցանկանում են հանդես գալ ավելի վառ գույների մեջ, երևալ` ընդգծելով իրենց կանացիությունը: Գարունն ասոցացվում է նրբագեղության, կանացիության հետ, և բնության զարթոնքն արտահայտվում է նաև նորաձևության մեջ”,-ասաց  բլոգերը: […]

Կյանքից հեռացավ սիրված դերասանուհին

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ թատրոնի ամենաինքնատիպ անհատականություններից մեկը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհու խաղացած դերերի թիվն անցնում է հինգ տասնյակից, որոնցից հիշարժան  են  Գոներիլը` Շեքսպիրի “Լիր արքա”, Գլաֆիրան` Գորկու “Եգոր Բուլըչովը և ուրիշները”, Վարյան` Չեխովի “Բալենու […]

Մովսիսյան.”Անկախ մրցակիցներից իմ երազանքը չի փոխվել”

Հայաստանի հավաքականի եւ ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը SovSport-ի հետ զրույցում խոսել է Եվրո-2016-ի վիճակահանության արդյունքների մասին: Մեր մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Դանիան, Սերբիան եւ Ալբանիան: Լրագրողի հարցին`տեսնելով վիճակահանության արդյունքները, կկատարվի արդյոք Մովսիսյանի երազանքը հայտնվել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, Մովսիսյանը պատասխանել է.”Իմ երազանքի երբեք չի փոփոխվի եվ չկա տարբերություն, թե ով է մեր մրցակիցը”:

Գեղեցկուհիների շքերթ. կայացել է “Միսս Ռուսաստան 2014”-ը /ֆոտոշարք/

Ռուսաստանում տեղի է ունեցել «Միսս Ռուսաստան 2014» գեղեցկության մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել 23-ամյա Յուլիա Ալիպովան Բալակովո քաղաքից: Ալիպովան երկու բարձրագույն կրթություն ունի` նա թարգմանչուհի է եւ ինժիներ: Աղջկա հասակը 179 սմ է, չափսերը` 89-63-90: Երկրորդ տեղը մրցույթին գրավել է Ռոստովից Անաստասիա Կոստենկոն, երրորդը` Անաստասիա Ռեշոտովան` Մոսկվայից:

Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշանավորվեց հարիսայի փառատոնով

Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2014» փառատոնը, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և “Հայարտուն” կենտրոնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվում […]

Նախկին պատգամավորը 10 տարի անց վերադարձել է Հայաստան /վիդեո/

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը 10 տարի Հայաստանից դուրս ապրելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան: 2013 թվականի նախագահական ընտրություններին նա փորձել է իր թեկնածությունը առաջադրել, սակայն վերջին տարիներին Հայաստանում չբնակվելու փաստարկով մերժվել է: Աղազարյանը հատկապես վերջին 1 տարին հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը: “Որոշ դեպքերում Սերժ Սարգսյանը իր մտավոր ունակությունների […]

Չպետք է ողբերգությունը օգտագործել՝ սեփական բեւեռի քաղաքական խնդիրները լուծելու համար. Հ. Նաղդալյան

   Շաբաթ օրը Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր առաջնորդների կողմից հնչեցին քննադատական ձեւակերպումներ՝իշխող կուսակցության եւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Ինչպես է դրանց վերաբերվում ՀՀԿ վերնախավը, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Ընդհանուր Ձեր տպավորությունը հանրահավաքից. – Մարտի 1-ը բոլորիս համար ցավ է եւ հիշատակի օր, բայց ողբերգությունը օգտագործել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի