25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պելեի մահվան լուրը հերքվել է

Ֆուտբոլի արքա Պելեի ներկայացուցիչները հերքել են այն տեղեկությունը, ըստ որի հայտնի ֆուտբոլիստը մահացել է: Ժամեր առաջ տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն աշխարհի եռակի չեմպիոնը մահացել է 74 տարեկան հասակում, սակայն CNN-ը հերքել է այդ լուրը: Պելեի ներկայացուցչի խոսքով, նա ողջ է եւ իրեն լավ է զգում:

Ինչ է քննարկել գազի հանձնաժողովը

Այսօր Ազգային ժողովում գազի հարցերով հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, որից հետո լրագրողների ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գազի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ հանդիպման նպատակն էր բոլոր հիմնական հարցերը քննարկել երկու հիմնական ներկայացուցիչների հետ քննարկել: Հիմնական ներկայացուցիչները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն են: […]

Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց: Մասնավորապես ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային  նմանօրինակ տեղեկագրերի […]

Րաֆֆին իշխանափոխություն է պահանջում. ժամկետ էլ դրեց /ֆոտո,վիդեո/լրացված/

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: “Ժառանգություն” կուսակցության առաջնորդը նշեց, որ չի պատրաստվում ծրագրային ելույթ ունենալ.“Իմ ծրագրային  ճառերի շրջանը անցել է և կոչ եմ անում բոլորին հավաքվել ու մեկ դառնալ հարկավոր է արդեն անցնել գործի : Այսօր թեկուզ այս անձրևի տակ ունենք շատ շնորհալի քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարի”,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: “Կարող ենք […]

Մելաձեն կնոջից բաժանվել է Վերա Բրեժնեւայի պատճառով

 “Վիա Գրայի” պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն բաժանվեց կնոջից, ինչից հետո լուրեր սկսեցին պտտվել, որ նա երգչուհի Վերա Բրեժնեւայի սիրեկանն է: Սակայն երգչուհին համառ կերպով հերքում էր այս լուրերը: Եւ ահա Մելաձեի նախկին կինը, նրա երեք երեխաների մայր Յանան խոստովանել է, որ ամուսինը 2007 թվականից երկակի կյանք է վարում, ինչին ինքը տեղյակ է եղել: “Երբ ես պարզեցի, […]

Կուտակայինի հարցը կշարունակվի երկուշաբթի

Սահմանադրական դատարանը մարտի 28-ի նիստում չհասցրեց լսել կառավարության տեսակետը՝ եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննությունը կշարունակվի երկուշաբթի առավոտյան: Կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին լսելուց հետո, կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթով, որից հետո դատարանը կմտնի խորհրդակցական սենյակ:

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է “Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա” ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, “Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա” ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի “Հակոբյան” բնապահպանական կենտրոնի և “Պատասխանատու հանքարդյունաբերության” կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր  լիազորված են եղել ներկայացնելու […]

Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանը դատարկվի. Պետրոս Մակեյան

Այսօր “Ժառանգություն” կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև “Ժողովրդական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը “Այսօրվա ընդդիմության գործողությունները գոլորշի բաց թողնելու գործընթացի է նման”,-իր ելույթում նկատեց նա: “Տարիներ շարունակ եղել են համապետական ընտրություններ։ Ժողովուրդը ակտիվացել է՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կփոխվի, բայց նրանք միշտ ամեն ինչ մարսում են”,- ասաց Պետրոս Մակեյանը ու հավելեց՝ պետք է […]

Bleacherreport.”Մխիթարյանի տեղափոխությունը ”Բորուսիա”` վատագույն տրանսֆեր”

Բրիտանական ”Bleacherreport”-ը ամփոփել է Դորտմունդի ”Բորուսիայի” ամառային տրանսֆերները, որոնց թվում էր նաեւ ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումը` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան: Կայքը հենց Մխիթարյանի տեղափոխությունն է համարել վատագույն տրանսֆեր, իսկ հույն պաշտպան Պապաստոպուլիոսին` ամենալավ: ”Մխիթարյանի համար ակումբը վճարել է ռեկորդային գումար`27.5 մլն եվրո։ Նա պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին, սակայն դեռ չի կարողացել արդարացնել հույսերը։ Վիճակագրությամբ […]

Մենք պիտի օր առաջ պահանջենք իշխանությունների հրաժարականը. Արմեն Մարտիրոսյան /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում նշեց.” Խայտառակ քվեարկությունը, որ երեկ տեղի ունեցավ՝ ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը Հայաստանի արտաքին շահերի սպասարկուն չէ: Դեռևս երեկ հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, սակայն վերևից հրահանգը եկավ և դեմ քվեարկեցին”: Մարտիրոսյանը նկատեց, որ օր առաջ պետք է պահանջել իշխանությունների հրաժարականը.“Պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի