16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հաջորդ վարչապետը ԲՀԿ-ից չի լինելու

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների դռնփակ նիստը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, դուրս գալով, նշեց, որ ոչինչ չի կարող ասել միայն մի բան. ՛՛Հաջորդ վարչապետը ԲՀԿ-ից չի լինելու՛՛:

Տիգրան Սարգսյանի հրաժարականի ՛՛ֆենոմենը՛՛

Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերլուծել է Տիգրան Սարգսյանի հրաժարական տալու փաստը: Նրա վերլուխությունը՝ ստորև   Իմ ամենա, ամենա, ամենաբոց վերլուծականներից: Թարմագույն: Տիգրան Սարգսյանի հրաժարականի «ֆենոմենը»: Մաս 1: Արտաքին քաղաքական ասպեկտ: «Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին պետք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տեղի ունենա ոչ թե փետրվարին, այլև ապրիլին՝ ՀՀԿ համաժողովից հետո, որպեսզի անհերքելի, ծանրակշիռ […]

Նորակոչիկների պատվաստումները զորակոչից մի քանի ամիս առաջ

Առողջապահության նախարարությունը նոր համակարգ է մշակել՝ այսուհետ նորակոչիկներին պատվաստելու են առաջիկա զորակոչից մի քանի ամիս առաջ: Այս մասին այսօր  ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատվաստումներ արվելու են ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը հնարավորություն կունենա լինել տանը:  Փոխնախարարի խոսքով՝ նոր կարգը կիրականացնեն ամառային զորակոչի […]

Սպասվում է թաց ձյուն

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:              Ապրիլի 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը արևելյան շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում […]

Բելառուսը կստանձնի ԱՊՀ նախագահությունը` Ուկրաինայի փոխարեն

ԱՊՀ գագաթնաժողովն աշնանը Կիեւի փոխարեն տեղի կունենա Մինսկում: Բելառուսը համաձայնել է ստանձնել ԱՊՀ այս տարվա նախագահությունը` Ուկրաինայի փոխարեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը` Մոսկվայում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, գրում է ria.ru-ն: Հիշեցնենք, որ Ուկրաինան հրաժարվել էր այս կառույցը նախագահելուց։

Վարդգես Գասպարիին ու Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով բերման են ենթարկել

Այսօր  Երևանի գլխավոր դատախազության շենքի առջևից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ  Արգիշտի Կիվիրյանին և Վարդգես Գասպարիին։ Նրանք տեղափոխվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:  “Այսօր սատարելով Շահեն Հարությունյանին մասնակցեցինք երթին և մեր բողոքը փորձեցինք արտահայտել գլխավոր դատախազության մոտ նաև: Ժողովուրդը հիմնականում գտնվում էր դիմացի մայթին, մենք մյուս մայթում կանգնած զրուցում էինք ու […]

Օտարերկրացին ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԱՎՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների հետ, ապրիլի 3-ին, ժամը 12.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Հուսեյն Ս.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով: 

Ովքեր են վարչապետի հավանական թեկնածուները

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է Տիգրան Սարգսյանը հրաժարական տալը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: ՛՛Ես ահմոզված եմ, որ այդ հարցը՝ ինչի համար է հրաժարական տվել, Սերժ Սարգսյանն էլ է տեղյակ եղել, առանց նրա այդպիսի հարց չի լուծվում, քավության նոխազ գտնեն ոնց որ նրան՛՛,-ասաց Կարապետյանը: Հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետը, նա […]

Ըմբշամարտիկներ Գրիգոր Գրիգորյանը եւ Մուսա Մութազալիեւը հաղթանակներ են տոնում

Ֆինլադիայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել 70 եւ 86 կգ քաշային մարզիկները: 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող մարզիկին և դուրս եկավ ¼ եզրափակիչ: 86 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիեւը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթանակ տոնեց Սլովակիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում` հույն մրցակցի նկատմամբ, […]

Օլանդի այցն Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն ունի. դեսպան

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն Ադրբեջան քաղաքական մեծ նշանակություն ունի, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: “Այցի գլխավոր նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Կարծում եմ՝ հակամարտութան կարգավորումն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի