20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում

Ապրիլի 7-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը    Վիլնյուսում` Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` ՙՄիջխորհրդարանական համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ՚ թեմայով : Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. ՙՎերջին տասնամյակների ընթացքում էապես […]

Խարկովում կրքերը բորբոքվել են. Ավակովը չի անհանգստանում /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Խարկովում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, քաղաքի կենտրոնն էլ փակ է, տեղեկացնում է ria.ru-ն: “Խարկովում սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքի կենտրոնը եւ մետրոյի կայարանները փակ են: Բայց մի անհանգստացեք”,- գրել է նա` նշելով, որ արդեն 70 ձերբակալված կա Խարկովում: Հիշեցնենք, որ նախօրեին ռուսամետ ակտիվիստները […]

“…ինչ ես պզուկներդ մաքրում հայելու վրա, այ պզուկ”. Ժամանակ

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը: “Ժամանակ”-ն է անդրադարձել դատավարությանը: Երեկ ցուցմունք է տվել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Ներկայացնում ենք հատվածներ ցուցմունքից:  “Ինչ էլ որ ասեմ, չի նշանակում՝ Լյուքսի մահվան մեջ եւ Հրաչյայի վիրավորվելու մեջ ես մեղք չունեմ: Ցավում եմ, […]

Երիտասարդին տալ հարուստ ԲՀԿ-ին. Իրավունք

“Իրավունք”-ին հասած լուրերով, Լեւոն Զուրաբյանը գոհ ու տպավորված է ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպումից, այլ դրանից հետո ԲՀԿ-ի կողմից իրեն տված “ժպտադեմ երիտասարդ” մականունից: Ավելին, Զոհրաբյանի բարգվաճմանը դեմ չի ԼՏՊ-ն, ով կոնգրեսականների շրջապատում հրապարակայնորեն առաջարկել է “ժպտերես երիտասարդ” Զուրաբյանին հանձնել “հարուստ ԲՀԿ-ին”, իսկ “համեստ” կուսակցության շարքերն ընդունել “Կլեոպատրա” Նաիրա Զոհրաբյանին: Շարունակությունը՝ […]

”Վոլգան” պարտվեց ”Լոկոմոտիվին”. Սարկիսովը մասնակցեց հանդիպմանը/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց Մոսկվայի ”Լոկոմոտիվին”: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխարինման դուրս եկավ անմիջապես ընդմիջումից հետո, իսկԱրթուր Մինոսյանը խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին:

Չի հաղթել, նշանակվել է. Հայոց աշխարհ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը:   Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Արզումանյանի մրցակիցը՝ Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, հայտարարել է, թե` “Անդրանիկ Արզումանյանը չի հաղթել, նրան նշանակել են Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը”:

Նոր վարչապետը՝ չորեքշաբթի. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա չորեքշաբթի: Այդ օրը կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ էլ ներկայացվելու է նոր վարչապետը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Փակել են ոսկու շուկայի մուտքը. Ժողովուրդ

Ինչպես տեղեկացնում է “Ժողովուրդ”-ը, երեկ Երեւանի ոսկու շուկայի ոսկերիչները բողոքի ակցիա են արել՝ փակելով շուկայի մուտքը: Պատճառն այն է, որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 60-100 տոկոսով բարձրացնում է ոսկերիչների տաղավարների աշխատավարձերը, ինչին վերջիներս դեմ են: Աբրահամյանն արդարացել է՝ ասելով, որ ուրիշ տարբերակ չունեն: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Անցում պլան “Բ”-ին. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է, որ “Հրաշալի քառյակի” պլան “ա”-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան “բ”-ն։ Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետեւ չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որեւէ արդյունք արձանագրեն։  Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, […]

Ծեծել են սիրիահայերի՞ն. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ըստ ականատեսների, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ Շուկայի” դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք։ Ըստ ականատեսների, տուժողները եղել են սիրիահայեր։ Վիճաբանությանը միջամտել են մի խումբ  ոստիկաններ, եւ, ըստ ականատեսների, դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի