19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարդան Մինասյանը 2 տարվա պայմանագիր կնքեց ղազախական ակումբի հետ

Այսօր Աստանայում ”Բայտերեկի” հետ գավաթային հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պայմանագիր է ստորագրել ղազախական ”Տոբոլի” հետ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Վարդան Մինասյանին կօգնի Ռաֆայել Նազարյանը։ Մոտակա օրերին Վարդան Մինասյան պաշտոնապես կհայտավորվի որպես Ղազախստանի առաջնությանը մասնակից ակումբի գլխավոր մարզի: Սա կլինի հայազգի մասնագետի […]

Մենք հաղթող ազգ ենք. Աբգար Ափինյան

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  հայ գրողների և առհասարակ հայ հասարակության վիճակի մասին: Ցեղասպանության տարելիցից մելկ օր առաջ Ափինյանը նկատեց, որ հայ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է.”Եւ այն որ այսքանից հետո հայությունը շարունակում է ապրել իր բնօրրանում, երբ այսօր արևմտյան Հայաստանում հայեր կան, թաքնված, ծպտյալ հայեր: Մենք պետք է […]

Մեզ պետք է ոչ թե Ցեղասպանության ճանաչումը, այլ հատուցումը. ցեղասպանագետ

Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում Հայոց ցեղասպանության 99-ամյակին ընդառաջ խոսեց իր իր 55 տարիների աշխատանքի մասին, որն ամփոփվել է “Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ” գրքում: Այն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հրատարակվել է 2011 թվականին՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, իսկ այժմ նաեւ թուրքերեն թարգմանությամբ հրատարակվել է Թուրքիայում եւ վաճառվում է այնտեղ: Գրքի թարգմանության հեղինակը […]

Ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր

Այսօր Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությաննախագահ Սուրեն Ալոյանը և«Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի գործընկեր  «Samsung Electronics» ընկերությունը կիրականացնի մեկ դպրոցում և մեկ համալսարանում մեկական սենյակ արդի սարքավորումներով ամբողջությամբ կահավորելու ծրագիրը, որը […]

Եսայանը Զոհրաբյանին հորդորեց խոսել սառնասրտորեն ու հանդարտ

Ազգային ժողովում ”Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքն էլ է դեմ, որ արագաչափերը տեղադրվում են ”ամեն մի թփի հետևը”, որպեսզի վարորդները դրանք չնկատեն: Ապա անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, ով ելույթն ավարտելիս […]

Նա իր խաչը կրեց մինչև վերջ, արժանապատիվ ձևով.Հրանտ Վարդանյանի վերջին հրաժեշտը/վիդեո/

Այսօր հայ հասարակությունը հրաժեշտ տվեց  գործարար Հրանտ Վարդանյանին: “Գրանդ Հոլդինգ” ընկերության հիմնադիր-նախագահին  հրաժեշտ տալու նպատակով այսօր Կամերային երաժշտության տուն էին ժամանել ընկերության հարյուրավոր աշխատակիցներ, հասրակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Այստեղ էին նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ԱԺ “Հանրապետական” խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Աժ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը  և այլոք: “Գործարար մարդ, որի համար փողը չէր էականը: Նա […]

Նախախորհրդարանի հայտարարությունը Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի առթիվ

Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու և հայկական հոգևոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու և մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը: Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը […]

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին

Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն  աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ,  հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց: Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը: Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի […]

Մեկնարկել է ՛՛Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում՛՛ խորագրով միջազգային դասընթաց

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երևանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության […]

Գումարի առկայության դեպքում ՛՛Անբան Հուռի՛՛ մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին /վիդեո/

Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը: 15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի