29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խանարհված եկեղեցում Տարոն Մարգարյանը մոմ է վառել

image_8656

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո,  բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաեւ սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգեւոր […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Զատկի տոնի պատարագին /ֆոտո/

image_8655

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Յուրա Մովսիսյանը հիանալի հարվածով առաջ է մղում ”Սպարտակին”/վիդեո/

image_8654

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի ”Սպարտակը” հյուրընկալվել է ”Ռուբինին”: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքական հարձակվող Յուրա Մովսիսյանը,իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների թվում է: Հանդիպման 56-րդ րոպեին հիանալի հարվածով մոսկվացիներին առաջ մղեց հենց Մովսիսյանը:

Սոնա Ռուբենյանը Յուրմալայում

image_8653

Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք”  երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Այդ մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին. “Չեմ հավատում, անցա: Յուրմալա, գալիս եմ”: Եզրափակիչ փուլի մասնակիցները ընտրվել են ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ փուլում:  “Նոր ալիք 2014”-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը:

Ելնենք վերափոխելու մեր եւ մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով.Գարեգին Բ

image_8652

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 20 ապրիլի, 2014 թ.)   “Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմ ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց” (Յովհ. Ը 12): Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս եւ ի Սփյուռս, Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի […]

Մահացել է հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը.a1plus.am

image_8651

Ինչպես տեղեկացնում է A1plus.am-ը, ապրիլի 20-ին, ժամը 0.10-ին “Նաիրի” բժշկական կենտրոնում մահացել է “Գրանտ Հոլդինգի” ղեկավար Հրանտ Վարդանյանը։ “Նաիրի”  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Գործարարն 65 տարեկան էր։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: Henaran.am-ը ցավակցում է Վարդանյանի հարազատներին ու ընկերներին:

Հայաստանում նշում են Հարության տոնը /վիդեո/

image_8649

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ) :  Այս տարի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները այն նույն օրն են նշում: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից եւ իր վերջ­նա­կան ի­մաս­տով՝ վե­րա­դարձ առ Աստ­ված: Զա­տի­կը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտա­կա­րան­նե­րում հա­մար­վում է մե­ծա­գույն […]

Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչը ձուկ են վաճառել/ֆոտո/

image_8645

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մասնակցել է բարեգործական ակցիա: Bild.de-ն հայտնում է, որ նրանք ձուկ են վաճառել: ”Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի”,- ասել է Աբրահամը: Ստացված հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող կենտրոնին:

Տարոն Մարգարյանի հետ Պատարագին մասնակցեց նախկին վարչապետը

image_8648

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները  միմյանց կողջունեն “Քրիստոս հարյավ ի մեռելոց” և “Օրհնեալ է հարությունը Քրիստոսի” ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի