25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դատախազի հայրը կնշանակվի. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ ‘’Հժ’’-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:   ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է:  Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

”Սեւիլիան” հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն

Եվրոպայի լիգայի խաղարկությունում Թուրինում կայացավ եզրափակիչ հանդիպումը: Պորտուգալական ”Բենֆիկայի” եւ իսպանական ”Սեւիլիայի” դիմակայությունում հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողակ գտնվեցին ”Սեւլիայի” ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4-2 հաշվով: Խաղի հերոս դարձավ ”Սեւիլիայի” դարպասապահ Բետուն, ով ետ մղեց 2 11 մետրանոց հարված:

Երկվորյակները ծնվել են իրար ձեռք բռնած /ֆոտո, վիդեո/

Ամերիկուհին երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո երկվորյակ աղջիկների է լույս աշխարհ բերել, որոնք ծնվել են իրար ձեռք բռնած: Երեխաների ընկերքն ընդհանուր է եղել, ինչը, բժիշկների խոսքերով` հազվադեպ հանդիպող երեւույթ է, հանդիպում է 10 000 հղիներից մեկի մոտ միայն:  Ջեննան եւ Ջիլիանը ծնվել են կեսարյան հատումով, նրանք կշռելիս են եղել 2.5-ական կիլոգրամ:

‘Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը՚. Իվանյանի զորամասում կրքերը բորբոքվեցին /վիդեո/

ՀԱԲ-ի հրամանատար, ազատամարտիկ Արամ Թորգոմյանի մեջ դեռ եռում է վրեժի տենչը: Հրամանատար Արամոն Շուշիի ամեն մի քարին է ծանոթ: Նա հիշում է  թիզ առ թիզ նվաճված հողի համար ի՞նչ պայքար է մղվել: Հիշում է ու էլի մռնչում առյուծի նման. ”Մահ թուրքերին….թուրքի միայն սատկածնա լավը: Իմ համար թուրք, ադրբեջանցի մեկ են՝ տարբերություն չկա”,-Իվանյանի զորամասում ժամկետային զինծառաոյղների […]

Գլխավոր դերում հայտնի քաղաքական գործիչներն են. Ղրիմի դեպքերի վերաբերյալ հումորային մուլտֆիլմ են նկարել /վիդեո/

Համացանցում հումորային մուլտֆիլմ է հայտնվել ղրիմի դեպքերի վերաբերյալ: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները հայտնի քաղաքական գործիչներն են` Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման, Անգելա Մերկելը, Յուլիա Տիմոշենկոն, Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը եւ այլն, գրում է rustoria-ն:  Մուլտֆիլմում ծաղրանքով է ներկայացվում հայտնի քաղաքական գործիչների դերն ու վերաբերմունքը Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի ու ընդհանրապես այնտեղ տիրող իրավիճակի հանդեպ:  

“Տաքսի-տաքսիի” Ռոզը բոլորի մեջ կմնա զվարթ կերպար/ֆոտո, վիդեո/

 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի եւ “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի “Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ” շքանշանակիր, Հ. Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  պետական  թատրոնի  դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ այսօր Երեւան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում:  Հարյուրավոր մարդկանց հետ իրենց […]

“Եվրազիայի ձայնը”. Ռուսաստանի պատասխանը “Եվրատեսիլին”

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի “Եվրատեսիլ” երգի մրցույթին մասնակցությունից հրաժարվի: Պատգամավորն ասել է, որ Ռուսաստանը պետք է նոր երաժշտական մրցույթ ստեղծի` ի հեճուկս “Եվրատեսիլի”, որը կկոչվի “Եվրաստիայի ձայնը”,- տեղեկացնում է Интерфакс-ը:  “Վերջին Եվրատեսիլի արդյունքները համբերության բաժակը լցրեցին: Պետք է հենց հիմիկվանից էլ հրաժարվել այս մրցույթից, պետք է այդ […]

Էլ ո՞ւմ պիտի սատարեր. /վիդեո/

Գորիսի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Վաչագան Ադունցը: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Վերջինս ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է Ադունցին: Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: […]

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:  Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետեւ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի եւ ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված