25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Կպարզվի՝ ով ում հետ ինչ կապեր ունի՛՛

՛՛Չեմ կարծում, կարող են նաև դեպքը ուսումնասիրել ու պարզել, որ նախկինում որևէ բան չի եղել, պարզապես պահի ազդեցության տակ, պոռթկման ազդեցության տակ նման ծանր դեպք է եղել, որն, իհարկե, դատապարտելի ու քննադատելի է՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի արդյունք չեն Վերնիսաժում […]

Փլուզում Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին/վիդեո/

Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ  հսկա ժայռաբեկորները, որոնց  ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: Ելնելով արտակարգ […]

՛՛Պակաս դաստիարակության արդյունք է՛՛

”Պատճառները տարբեր կարող են լինել, իսկ ընդհանրապես ասած մարդկային անդաստիարակության արդյունք է, երբ որ մարդիկ օրը ցերեկով կրակում են”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի կողմից մայիսի 17-ին ՛՛Վերնիսաժի՛՛ մետ հնչած կրակոցներին: Բադեյանի խոսքով՝ նման պահվածքը պակաս դաստիարակության արդյունք է: ՛՛Դա նշանակում է, որ պակաս […]

Ավտոբուսի հրդեհի հետեւանքով 32 երեխա է մահացել

Կոլումբիայում ավտոբուս է հրդեհվել, ինչի արդյունքում 32 հոգի է մահացել, գրում է РИАНовости–ն: Բոլոր մահացածները երեխաներ են, նրանց մեծ մասը տեղում է մահացել, տասնյակ երեխաներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որն է եղել ավտոբուսի հրդեհվելու պատճառը, առայժմ անհայտ է: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը Թվիթերի իր էջում ցավակցել է զոհվածների հարազատներին […]

Արծվիկ Մինասյանը զգուշացրեց գործարար պատգամավորներին

՛՛Սա օրենքի նորմ է, և կխնդրեմ, որ բոլոր այն պատգամավորներն, ովքեր բաժնետերեր են, անկախ նրանից, որ այդ իրավուnքները փոխանցել են այլ անձի, կամ իրենց ընտանիքի որևէ անդամ բաժնետեր է, թող քվեարկությունից առաջ հայտարարեն, որ հրաժարվում են քվեարկությունից”,-այսօր ՛՛Հաշվապահական հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ […]

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: “Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական […]

Չի ենթարկվելու ոչ մի ճնշման. Գորիսի քաղաքապետի թեկնածու

“Որեւէ մեկը կամ  ցանկացած տիպի  ճնշում չի կարող ազդել ինձ հրաժարվելու ընտրապայքարից: Սա իմ պայքարը չէ: Ես առաջադրվել եմ նաեւ գորիսեցիների, համայնքի պահանջով եւ պայքարելու եմ միմիայն հաղթանակի համար “,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գորիսի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Կարապետյանը՝ հերքելով այն Գորիսում տարածված այն տեղեկությունը, թե իբր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, […]

Թող այդ քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնի. Սահակյանը խորհուրդ ունի Զոհրաբյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահ է՝ Վերնիսաժի կրակոցների հետ կապված միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Հարցին, թե արդյոք նախաքննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ մեղավորներից մեկը պատգամավորի մերձավոր է, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ պատգամավորը պարտավոր չէ պատասխանատվություն կրել փեսայի արարքի […]

Մաուրո Գեւգեւոզյանը դարձել է դուբլի հեղինակ/վիդեո/

Պերուի առաջնության 14-րդ տուրում ”Ալյանսա Լիման” սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց ”Ինտի Գասին”: Հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա գրավել է մրցակցի դարպասը 29-րդ եւ 50-րդ րոպեներին: Հիշեցնենք, որ Գեւգեւոզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար:

Դատական դեպարտամենտը մարդկանցից ապօրինաբար տուրք է գանձում. Օմբուդսմեն

 Դատական դեպարտամենտը որոշ փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մարդկանցից պետական տուրք է գանձում, ինչը նախատեսված չէ օրենքով: “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ դատական գործերից տրամադրվող փաստաթղթերի պատճենների համար պետական տուրք կարող է գանձվել բացառապես դատարանի ակտերի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենների, դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի տրամադրման համար: Նշված դեպքերից բացի՝ որևէ այլ փաստաթղթերի պատճենների տրամադրման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի