19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգել է. Իրատես de faco

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Ընդդիմադիր դաշտում այսօր մեռյալ վիճակ է, բոլոր գործընթացները կատարվում են իշխանության ներսում: Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցն էլ չլիներ, լրիվ անգործության կմատնվեր ընդդիմությունը: Սակայն այս հարցն էլ ընդդիմության հեղինակությունը և՛ բարձրացրեց, և՛ հեղինակազրկեց ոմանց: ՛՛Քառյակի՛՛ համար անհուսալի գործընկերներ դարձան ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք նոր կառավարության հետ սկսեցին նոր ՛՛դարաշրջան՛՛:  ՀԱԿ-ում հասկացան, […]

Վարչապետն օլիգարխիային պատրաստում է վատթարին. Ժամանակ

Խոշոր գործարարների կամ օլիգարխների հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, ըստ էության, ազդարարեց, որ Հայաստանն անցնում է արտակարգ ռեժիմի պայմանների: Ռուսաստանի տնտեսությունն էապես սկսել է զգալ տնտեսական պատժամիջոցների ծանրությունը: Այդ ծանրությունը սկսել է արտահայտվել նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանում: Շատերն արդեն անսպասելի կերպով վերադարձել են, քանի որ նրանց աշխատատեղերի մի մասը փակվել է: Սրանք, […]

Փշրվող կարծրատիպ ՀՅԴ-ի մասին. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում ընթերցում ենք. ՛՛Ես էլ, բոլորի նման, առաջնորդվում էի և շատ հարցերում, հավանաբար, առաջնորդվում եմ սխալ, կեղծ կարծրատիպերով: Հիմա, բնականաբար, կարող եմ խոսել այն կարծրատիպերի մասին, որոնցից հրաժարվել եմ: Առաջինը Հայ հեղափոխական դաշնակցության մասին է: Կարծրատիպն այն էր, որ դա հեղափոխական, ծայրահեղական, ՛՛փանգջունիական՛՛ կազմակերպություն է, որը հանուն ինչ-որ ցնորական ՛՛տեսլականների՛՛ և անիրատեսական ՛՛պատմական երազանքների՛՛ […]

4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած տնտեսություններին. Հայկական ժամանակ

Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու ուղղությամբ։  ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՛՛Հայկական ժամանակին՛՛ հայտնել է, որ արդեն մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների, և այդ […]

Շաբոյանին կազատե՞ն աշխատանքից. Հրապարակ

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն հնազանդորեն կատարել է իշխանական բոլոր հրահանգները, բայց կարծես թե որոշել են նրանից ազատվել։ Անգամ փոխարինողի անունն է շոշափվում՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Շարունակությունը՝ ՛՛Հրապարակի՛՛ այսօրվա համարում:

Սպորտի նախարարի ՛՛դարակազմիկ՛՛ որոշումը. Հրապարակ

‘’Հրապարակը՛՛ գրում է, որ Սպորտի և երիտասարդության նոր նախարար Գաբրիել Ղազարյանը իր ներկայացման օրը ևեթ կայացրել է իր դարակազմիկ որոշումը, նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Յուրի Վարդանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ի համագումարին այլ ուժեր չեն մասնակցի

Մայիսի 15-ին երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՀՀԿ 15-րդ համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր: Սա է պատճառը, որ նիստը երկու ժամից ավելի տեւեց: Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Հերթական համագումարն է, հաշվետու, կուսակցության նախագահի հաշվետու ելույթ, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչների ելույթներ”,-ասաց ՀՀԿ […]

Տղաները ճար չունեն. ազատամարտիկը վրդոված է/վիդեո/

Վայոց ձորի վետերանների միության մարզային   կառույցի նախագահի հոգին վրդոված է: ”89-90 թվականից սկսվեցի կռվել: Սկզբում ՀԱԲ-ում էի, հետո մտա ”’Արաբո” ջոկատ ու սկսվեց իմ մարտական կենսագրությունը: Ավելի ուշ Վայքի ջոկատի հրամանատարն էի: Էդպես մինչև այսօր”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Դերենիկը: Պատերազմից հետո Դերենիկի կյանքը փոխվել է: Վիրավորվածությունը իր հերթին անդրադարձել է նրա վրա; Այսօր […]

Շարմազանովը լուրջ չի վերաբերվում /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե իրենք ուզեն, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ ամսում հրաժարական կտա: “Լուրջ չեմ վերաբերվում գործիչների այն հայտարարություններին, որոնց մեջ կա ”եթե” բառը”,- ասաց նա: Լրագրողների դիտարկմանը, թե ԱԺ փոխնախագահի խոսքով` համապետական […]

Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը իրականացնում են ՀՀԿ-ի քաղաքական գիծը /վիդեո/

Մայիսի 15-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդարադարձավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն տեսակետին, որ գործարարներին պետք է ստվերից հանել: Արդյո՞ք մինչեւ այս իշխանությունները չգիտեին, որ շատ գործարարներ ստվերում են գործում: “Կառավարությունը շուտով Ազգային ժողով է ներկայացնելու իր ծրագիրը, որից հետո կարող եք Ձեր հարցերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի