20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախկին մարզպետը փոխնախարար է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետն էր եւ աշխատանքից ազատվեց երկու օր առաջ:

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի: Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով […]

Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

Համասեռամոլների հետ զուգընթաց հիթշքերթի առաջին տեղերում է արձանամոլությունը, որն արդեն տիպիկ հայկական կամ գուցե արևելյան երևույթ է…Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն կատակով, կիսալուրջ կամ գուցե լուրջ տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը…Այսպես որ գնա, հաջորդը Շերն է…Ի՞նչ է, քիչ ավանդ ունի…Հիշեք երկրաշարժից հետո նրա այցն ու օգնությունը երկրաշարժից տուժածներին:Հիմա ավելի լուրջ: Ի՞նչ եք ուզում այդ […]

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: […]

Թեժ է լինելու նաեւ Ջերմուկում

Հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունը  թեժ է լինելու այլ նաեւ Ջերմուկում: Այստեղ առաջադրվել էին երեք թեկնածու: Անկուսակցական “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ ավագ  տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Պայքարը շարունակելու են ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Սետփանյանը: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ ծնվել են նույն տարում, նույն ամսում՝1962 թ-ի հունվարին: Պայքարը […]

Վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել […]

Հենրիխ Մխիթարյանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է /վիդեո/

Այսօր Զվարթնոց օդանավակայանում բարձր տրամադրությունն էր իշխում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մանեկենների հետ շփվելու և նկարվելու հնարավորություն ունեցան ֆունտբոլասերները: Տոնական տրամադրությունը ուղեկցվում էր շոու ծրագրով: Բրազիլիայում շուտով մեկնարկելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Հայ ֆուտբոլասերը հնարավորություն կունենա այդ  խաղերին հետևել անգամ չվերթի ժամանակ, այն կցուցադրվի նաև օդանավակայանում տեղադրված մեծ էկրանին: “Ինչպես գիտեք բոլորը շատ հետաքրքրված են […]

”Մենք կարող ենք եւ ցանկանում ենք հաղթել ”Բավարիային”.Մխիթարյան

Այսօր 22.00-ին կկայանա Գերմանիայի գավաթի եզրափակիչը, որում կհանդիպեն ”Բորուսիան” եւ ”Բավարիան”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ հենց իր ակումբն է նվաճելու տիտղոսը: ”Գավաթի եզափակիչը կլինի յուրահատուկ խաղ, որը մենք ցանկանում ենք հաղթել եւ կարող ենք հաղթել: Եվ, իհարկե, հաջորդ մրցաշրջանում մենք չենք խաղալու երկրորդ լինելու համար: Եթե մեր բոլոր խաղացողները վերականգնվեն վնասվախքներից, […]

Քառյակը, հավանաբար, միասնական դիրքորոշում կհայտնի Կառավարության ծրագրի վերաբերյալ

Քիչ առաջ ՀԱԿ խմբակցությունում ավարտվեց ԱԺ չորս ոչիշխանական խմբակցությունների նիստը: Նիստից հետո ՀԱԿ խմբակցոււթյն ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստին քննարկել են կառավարության ծրագիր ուրի շուրջ միասնական դիրքոոշման ձևաավորման հարցը: Զուրաբյանը նշեց, որ քառյակի տեսակետները բավականին մոտ են իրար և ամենայն հավանականությամբ քվեարկության օրը միասնական դիրքորոշում կլինի:  ՛՛Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր մոտեցումները […]

Արմեն Ալավերդյանը նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։     *** Արմեն Ալավերդյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1958 թ. հոկտեմբերի 9,  Մարտունու շրջանի Երանոս գյուղ   Կրթություն 1966-1976 թթ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի