25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվել է կործանված МИ-8-ի ”սև արկղերից” մեկը/վիդեո/

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում հայտնաբերվել է լիճն ընկած МИ-8 ուղղաթիռի ”սև արկղը”: Նշենք, որ մայիսի 31-ին Մունոզերո լիճն ընկած ուղղաթիռում գտնվում էին 18 անձինք, այդ թվում անձնակազմը: Հաջողվել է փրկել միայն երկու ուղևորի: Ուղղաթիռում էին գտնվում շրջանային բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով էլ հետաձգվեց

Այս տխուր, եթե չասեմ գյումրեցի անօթևան առնվազն 430 ընտանիքներին հուսահատության մատնող լուրը ՀՀ քաղշիննախարարությունում այսօր կայացած հանդիպման ընթացքում ”Շիրակ կենտրոնի” նախագահ Վահան Թումասյանին հայտնել է փոխնախարար Արմեն Ղուլարյանը:  Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ՛՛Շիրակ կենտրոնի՛՛» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են […]

Բեռլին-Անկարա քաղաքական կամուրջը ճաքեր է տալիս /ֆոտո/

Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51տարեկան) նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ-ն) հասցեին […]

Պայքար արամմանուկյանական ու զուրաբյանական թևերի միջև. Իրավունք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կառույցում շարունակվում են կոնֆլիկտները Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի թիմերի միջեւ։ Արամ Մանուկյանին հաջողվեց կառույցի ղեկավար մարմիններում ունենալ մեծամասնություն, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը ֆինանսների տնօրինման հարցը վերապահել է Լեւոն Զուրաբյանին։ Ըստ աղբյուրի՝ դա բերել է երկու պատգամավորների անձնական հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, քանզի ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ելնելով անձնական հակակրանքից, […]

Քրեական աշխարհում իրավիճակը իսկապես լարված է. Ժողովուրդ

”Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛..Իսկապես իրավիճակը քրեական աշխարհում լարված է: Պարզվում է՝ ՛՛Օշականցի Գևորիկի՛՛ ծեծը տեսանկարահանվել է և գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը:  Դա նշանակում է, որ  Գևորգ Մելիքյանը իր՝ ՛՛օրենքով գողի՛՛ տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասի Լյովիկին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Այսօր Հայաստանի հավաքականը մեկնում է Գերմանիա

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից կտեղափոխվի Մայնց: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում: Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, ”Կոֆաս Արենա” մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային […]

Ուկրաինայի դեսպանը վերադարձել է Հայաստան. Ժամանակ

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւանում է։ Դեսպանատան հեռախոսավարուհին երեկ ‘’Ժամանակին’’ տեղեկացրել է, որ դեսպանն աշխատավայրում է եւ դեսպանատան աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացնում։ Թերթի տեղեկություններով՝ այսկերպ Ուկրաինայի նորընտիր իշխանությունն իր դրական տրամադրվածությունն է արտահայտել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված ՀՀ նախագահի շնորհավորանքին: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Խելամիտ ՛՛դեպորտ՛՛ արվածները գտել են ելքը. Իրատես de facto

Վերջին շրջանում զգալիորեն մեծացել է ՌԴ-ից Հայաստան ”դեպորտ” արված քաղաքացիների թիվը։ Անգամ այն հայերը, որոնք տասը և ավելի տարիներ ապրել ու աշխատել են Մոսկվայում, հիմա Հայաստան են ՛՛ուղարկվել՛՛: Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների առնչությամբ օրենքի խստացումը պատճառ դարձավ այսօրինակ վիճակին, ինչից հնարամիտ հայերը փորձում են ելք գտնել։ Օրերս ՛՛արտաքսված՛՛ հայերից մեկը ՛՛Իրատես de facto”-ի հետ զրույցում անկեղծացել […]

ՍԴ անդամ կնշանակվի Դավիթ Հարությունյանի ՛՛կադրը՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ը Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: Նրա թեկնածությունը երեկ ներկայացվել է ԱԺ, և սկսել են քննարկել խմբակցություններում: Հարցն ավտոմատ մտնելու է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման […]

ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛. Հրապարակ

Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած ՛՛սուրբ տեղը՛՛: Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը ՛՛սեղանին՛՛ դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի ՛՛վերմակն՛՛ է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ` խորհրդարանական և արտախորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված