24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին/վիդեո/

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը մրցեց Հարավ Կորեան ներկայացնող Դան Բի Կիմի դեմ։ 9-րդ ռաունդում Սյուզի Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց մրցակցուհուն: Այսպիսով, Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Արգելվել է արտադրությունը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից “Քսան կոպեկ”, “Կարմեն” եւ “Թթվասեր 200գր.” արտադրատեսակների արտադրությունը: Ըստ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության մամուլի հաղորդագրության, “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ “ԹԱՄԱՐԱ” ՍՊԸ-ի կողմից արտադրված […]

Աբխազական երկաթուղին վերանորոգելու տնտեսական խթան չկա

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքվեց Աբխազիայի երկաթուղուց: ՛՛Խոսքը Աբխազիայով դեպի ՌԴ ելք ունենալուն է  վերաբերում երկաթգծով, ի՞նչ փուլում է՛՛,-հարցրեց նա:  Փոխնախարարը պատասխանեց, որ մոտավոր ուսումնասիրություններ են արվել, և ըստ այդմ՝  շուրջ երկու հարյուր միլոն դոլարրի ներդրում է պահանջվում նշված հատվածում երկար տարիներ […]

Վայդայի ֆիլմերը Երեւանում

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ կցուցադրվեն աշխարհահռչակ լեհ ռեժիսոր, “Օսկար”, “Սեզար” եւ այլ հեղինակավոր մրցանակակիր  Անջեյ Վայդայի  ֆիլմերը:  Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին մամուլի ասուլիսում բոլորին հրավիրեց կինոցուցադրմանը, որի մեկնարկը կլինի հունիսի 4-ին: Այդ օրը կցուցադրվի “Վալենսա՝ հույսի մարդը” ֆիլմը: Օրը, ըստ դեսպանի, 1989-ի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեցին առաջին ընտրությունները, որոնք ավարտվեցին “Սոլիդարնոստ” […]

”Ռուսաստանը չի նվիրի Արցախի հարցը Թուրքիային և Ադրբեջանին”

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի այդ համագործակցությունը չվերածվի հակահայկական քայլի Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում: ”Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են”,-նշել է թուրքագետը: Ըստ նրա` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի նվիրի Թուրքիային և […]

Մի բանում Միկոյանի որդին ճիշտ է. Հրանուշ Խառատյանը պատասխանել է

Ազգագրագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանը facebook-ի իր էջում պատասխանել է Անաստաս Միկոյանի որդու նամակին. “Չնայած հայ ժողովրդի և Հայաստանի հետ հետ ազգանունից զատ որևէ առնչություն չունեցող Միկոյանի ավագ որդին իր հայր Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը ՛՛տրամաբանական ու արդարացված՛՛ համարելու իր խոսքն սկսում է հավաստելով, որ իրհայր Միկոյանը գովազդվելու կարիք չունի, այնուամենայնիվ զբաղվում է […]

Մուրադյանը մեկնեց

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները եւ այլ հարցեր:    Արմեն Մուրադյանը կհանդիպի նաեւ Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական […]

Էլեկտրաէներգիայի թանկացումը չի բացառվում

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց  որ Իրան-ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցի անցկացման ծրագիրը նախատեսում են սկսել այս տարի գերմանական մի ընկերության հետ: Սիմոնյանն ասաց, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ էին առաջացել իրանական կողմի հետ, սակայն հիմա հաղթահարվել են այդ խնդիրները: Մելքումյանը հետաքրքրվեց՝ հնարավոր […]

50 կգ-անոց կինը հաղթել է հոթ-դոգ ուտելու մրցույթում

Ամերիկուհի Միշել Լեսկոն առաջին հորիզոնականն է զբաղեցրել Չիկագոյում անցկացված հոթ-դոգ ուտելու մրցույթում: 50 կգ քաշ ունեցող կինը 10 րոպեում կերել է 28 նրբերշիկ: Նրա գլխավոր մրցակից Էրիկ Բուկերը կերել է 1 նրբերշիկ պակաս` չնայած, որ կշռում է չորս անգամ ավելի ծանր, քան Լեսկոն: Մրցույթին մասնակցել են 8 անձինք: Հաղթելուց հետո Միշել Լեսկոն խոստովանել է, որ […]

Գյումրու տեխնոպարկը շուտով պաշտոնական կբացվի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր Ազգային ժողովում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են ընթանում Գյումրու տեխնոպարկում: Նախարարը պատասխանեց, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն աշխատում է, այնտեղ կան բավական մասնագետներ: ՛՛Շուտով կլինի նրա նաև պաշտոնական բացումը: Երկրորդ այդպիսի տեխնոլոգիական կենտրոն նախատեսվում է բացել նաև Վանաձորում, հետագայում նաև երևի Սյունիքի մարզում՛՛,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված