19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարդաշենի մեծ մասում ջուրն այլևս շուրջօրյա է

Արդեն մայիսին, “Երևան Ջուր” ընկերությունը “դեմքով շրջվել էր”  դեպի առաջիկա ամառ,դրա համար էլ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տարվող  աշխատանքները, ընթացիկ ծրագրերի իրականացումից բացի, նպատակ ունեին շոգ եղանակներով պայմանավորված՝ ջրի սպառման “պիկերին”  ապահովել ջրային կառույցների անխափան գործունեությունը: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք […]

Պատգամավորին չեն թողել մտնել Գառնու տաճար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց հերթական միջադեպի մասին: Նա նշեց, որ Գառու հեթանոսական տաճարը փակվում է որոշ մասնավոր մարդկանց համար՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։  ՛՛Հունիսի 13-ին՝ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում, արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելում ենք Գառնի հեթանոսկան տաճար, որպեսզի մեր հյուրերը կարողանան տեսնել համաշխարհային մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող […]

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտղի արտահանման ծավալներ Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից  Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է  արտահանվել  49.0  տոննա ծիրան: 329.49 տոննա կեռաս  է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Լևոն Արոնյանն արագ շախմատի աշխարհի առաջնությունում 4-րդն է

Դուբայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:  15 տուրերի արդյունքներով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նա վաստակեց 11 միավոր: Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կարուանայի, Անանդի և Մորոզևիչի հետ միասին վաստակեց 10,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հունիսի 19-ին ու 20-ին տեղի կունենա կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

300 հազարական դրամ բոլոր մանկատների շրջանավարտներին՝ “Տաշիրից”

Ցավոք, բոլորի մանկության մոլորակը չէ, որ անհոգ ու անամպ է: Առավել ևս, այն երեխաների, ովքեր ճակատագրի բերումով իրենց մանկության տարիներն անցկացնում են մանկատներում: Ու որքան էլ հոգատար, որքան էլ ջերմ լինեն նրանց հանդեպ այդ հաստատություններում, ընտանեկան օջախի ջերմության, ծնողական գուրգուրանքի բացը միշտ զգացնել է տալիս: Իսկ արդեն հասունության շեմին, երբ ինքուրույն կյանքի առաջին քայլերն են […]

Սերժ Սարգսյանի Վրաստան այցի մանրամասները

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ […]

Նախարարը վստահեցնում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանալու

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս չի կարող միանշանակ ասել, որ հուլիսի մեկին Հայաստանը կստորագրի ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը: Այս մասին, պատասխանելով Henaran.am-ի հարցին, նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Ներկայացնում ենք նախարարի հետ հարցուպատասխանը:  -Պարո՛ն նախարար, արդյոք արդեն հստակեցվել են այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու Մաքսային միությանն անդամակցելու հետո: -Դեռ բանակցման փուլում է: […]

Բադալյանը լրագրողներից լսեց օրենքի խախտման մասին/վիդեո/

Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հակված չէ մտածելու, որ ֆիննախարարության քաղծառայող աշխատակիցները զբաղեցրած պաշտոնից ազատվել են օրենքի խախտմամբ: “Եթե պարզվի խախտում կա, ապա օրենքով նախատեսված ամեն ինչ կանենք”: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ֆիննախի լրատվության բաժնի բոլոր աշխատակիցները կրճատվել են եւ նրանց փոխարեն պետեկամուտների համապատասխան բաժնի աշխատողներն են զբաղեցնում, ապա Բադալյանը հիշեցրեց, որ […]

Երկրաշարժերը 2014թ. հունիսի12-ից մինչև 18-ը

 Ս.թ. հունիսի 12-ից մինչև 18-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ, որից 7-ը` 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում՝ Քարվաճառ քաղաքից 30 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ […]

Ինչու է Արթուր Բաղդասարյանը շարունակում մնալ ԱԱԽ անդամ

 Արթուր Բաղդասարյանը մնում է Ազգային անվտանգության խորհրդի անդամ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: ՛՛Արթուր Բաղդասարյանը նաև ՀԱՊԿ ակադեմիայի նախագահն է: Նա վեց տարի եղել է քարտուղար, իսկ ԱԱԽ-ի գործունեությունն ուղղված է երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը՛՛,-նկատեց նա:  Հիշեցնենք, որ ընդդիմություն դառնալով՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի