19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գողականներին “պրոֆիլակտիկա” է անում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո: Վերջին օրերին այս հեղինակությունների շրջանում ռեյդեր եւ խուզարկություններ են արվել: Նրանցից ոմանք հեռացել են հանրապետությունից, իսկ մնացողներին՝ “պրոֆիլակտիկ” նկատառումներով, տարել են ոստիկանություն: […]

Ուկրաինայում ադրբեջանցիները ներկայանում են որպես հայեր. 168 ժամ

Հունիսի 19-ին տեղի են ունեցել Կիեւի հայ համայնքի ղեկավարի ընտրությունները, որոնց արդյունքում համայնքի ներկայացուցիչների ժողովին մասնակցող 400 պատվիրակներից 300-ը քվեարկել են հօգուտ Նորայր Գրիգորյանի, ում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը “168 ժամ”-ի  թղթակցի հետ զրույցում գնահատել է որպես “հայրենասեր եւ մեծ հարգանք վայելող գործիչ”:  Դեսպանը նաեւ նշել է, որ ադրբեջանցիներին իսկապես մտահոգում է նրա գործունեությունն […]

ԱԱ-2014. Իտալիան սենսացիոն պարտություն կրեց/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2 տուրում Իտալիայի հավաքականը 0-1 հաշվով զիջեց Կոստա Ռիկային: Հանդիպման մի գոլի հեղինակը Բրայան Ռուիսն է: Այս հաղթանակից հետո Կոստա Ռիկան գտնվում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում` 6 միավոր, Իտալիան 2-րդն է` 3 միավոր, Ուրուգվայը` 3-րդ` 3 միավոր, իսկ Անգլիան միավոր չի վաստակել:

Նիստ էր՝ հա՞ց ուտելով. մամուլ

Ըստ “Ժամանակ”-ի, երեկ երեկոյան Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցում ՀՀԿ-ն քեֆ էր կազմակերպել: Ենթադրվում էր, որ հինգշաբթի չկայացած ՀՀԿ ԳՄ նիստը  երեկ կայանալու է Ծաղկաձորում: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել “մի կտոր հաց ուտելու”: “Ես չգիտեմ, ինձ ասել են՝ արի, ես էլ եկել եմ”,- ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Կապի եւ […]

Շատ հարուստների ախորժակ ուտելուց կբացվի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհը” գրում է. Այս օրերին հաճախ է վիճակվում կարծիքներ լսել, թե, իբր, հուլիսի 1-ից պետծառայողների աշխատավարձերի նկատելի բարձրացումը կնպաստի կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը երկրում։     Այստեղ բացարձակապես անհասկանալի է հետեւյալը. աշխատավարձի բարձրացումից հետո ունենալով ավելի մեծ եկամուտ, հայրենի չինովնիկները միանգամից դարձի՞ կգան։ Թե՞ այնուամենայնիվ ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։     Բոլոր բարձրացումներից հետո նախարարի տարեկան աշխատավարձը […]

Թովմասյանը ձեռնոց է նետում լրագրողներին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ-ում փորձում են ոչ միայն կարգի բերել ԱԺ-ն “ռեստորանի, գիշերային ակումբի” տեղ դրած լրագրողներին եւ պատգամավորների օգնականուհիներին՝ դրես-կոդ սահմանելով, այլեւ Գալուստ Գրիգորիչն ակնարկել է լրագրողների քանակի մասով: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների քանակը 300-ից ավելի է, այսուհետ մտադիր են հավատարմագրել միայն 5 տարի աշխատանքային փորձ ունեցող լրագրողներին: Թովմասյանը, փաստորեն, չի հոգնել սկանդալներից, որոշել է հիմա […]

Կնոջը բռնաբարել են արտաամուսնական սեքսի համար /16+/

Ինդոնեզիայի գյուղերից մեկում ապրող 25-ամյա այրի կինը զանգվածային բռնաբարության է ենթարկվել շարիաթի կանոնները խախտելու համար: Կինը արտաամուսնական կապ է ունեցել 40 տարեկան ամուսնացած տղամարդու հետ:  Զույգին բռնացրել են սեքսի ժամանակ` կնոջ տանը: Հանցանքի համար տղամարդուն ծեծի են ենթարկել, իսկ կնոջը խմբակային բռնաբարության են ենթարկել: Բռնաբարելուց հետո կնոջը ոստիկանություն են տարել, հիմա նրան մտրակի 9 հարված […]

Մահաբեր պատվեր. որդին դեռ սպասում է…./վիդեո/

Գալուստ Մելքոնյանը դեռ պիտի ապրեր, երիտասարդ տղան չհասցրեց մեծացնել իր բալիկին, որի ծննդյան օրը հարազատները տոնեցին օրեր առաջ՝ առանց հոր: Գալուստի կյանքը լուսավոր էր, իսկ վախճանը անհեթեթ… ու որդեկորույս, մայրը ամեն վարկյան սգալով՝  ուզում է հասնել ճշմարտության: 2011 թվականի նոյեմբերի 18-ը ճակատագրական ու դաժան էր: Մոր փոխանցմամբ գիշերը ժամը 2 անց 30-ի սահմաններում որդին, որը […]

Խաչիկ Ասրյանի հորդորը անսեռ ու սարսափած թերուցքներին

              Հայաստանի Հանրապետության ազնվագույն քաղաքացինե՛ր, տեղեկացնում եմ ձեզ, որ անձամբ ես և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը երբեք չենք եղել “Սոցիալական ցանցեր” կոչվող տիրույթում, առավել ևս, երբեք չենք ունեցել և չենք պատրաստվում ունենալ “Խաչիկ Ասրյան” և “Հայոց Արծիվներ” ֆեսբուքյան էջեր: Արդի ժամանակշրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ գործում է անկեղծության, ճշմարտության սկզբունքները, ցավոք սրտի լինում […]

Հայերն ընդդեմ Էրդողանի

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Վիեննայում բողոքի ակցիաներ են կազմակերպել տեղի քրդական և հայկական կազմակերպությունները։ Գրված է CNNturk.comկայքում: Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ եղել են Հայաստանի եւ Ավստրիայի դրոշները: Հատկանշական է այն հանգամանքը, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ մեծ թվով ավստրիացիներ են եղել։ Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթի ժամանակ բախվել են ’’Եվրոպացի թուրք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի