24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Գերմանիայի հավաքականին/ֆոտո/

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականին աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ 25-ամյա ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար և գրել .”Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոն Գերմանիային”։ Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում հանդես եկան ”Բորուսիայի” չորս ֆուտբոլիստներ՝ Մատս Հումելսը, Էրիկ Դուրմը, Կևին Գրոսկրոյցը և Ռոման Վայդենֆելերը։

Սաղ կյանքում շնորհակալ կլինի Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Հասմիկ Դավեյանը տարիներ շարունակ զբաղվելով մուրացկանությամբ, տարբեր բնակավայրերում մի կերպ քարշ է տվել իր և 16 ամյա աղջկա գոյությունը: Մենք էլի ենք անդրադարձել Հասմիկի ու 16 ամյա Անիի պատմությանը: Հոգեկան հիվանդությամբ տառապող մոր և դստեր համար ամենակարևորը տանիք ու մի կտոր հաց գտնելն էր: Այսօր արդեն նրանք լուծել են այդ խնդիրը: Հասմիկ Դավեյանը այդ մասին […]

”Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից խոսելու փոխարեն Ռուբեն Հայրապետյանը կանխակալ վերաբերմունք է արտահայտում նախարարի հանդեպ”

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն ի պատասխան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության արձագանքել է. Հարգելի գործընկերներ. Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի […]

Ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայտարարության

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ. ”Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն […]

Ավտո և մոտո շոու ծրագիր` նորակառույց Իսակովի պողոտա – Լենինգրադյան փողոց ճանապարհահատվածում

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել  100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4×4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան […]

”Մեսսին արժանի չէր ԱԱ-2014-ի ”Ոսկե գնդակին”. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան գովեստի խոսքեր է հղել թիմի ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ Ալեխանդրո Սաբելյայի սաները եզրափակչում զիջեցին Գերմանիային: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի Լիոնել Մեսսին: ”Մենք հպարտորեն ենք կրում Արգենտինայի դրոշը: Գերմանացիներիը մեր թիմին հարգանքով էին մոտենում, ինչը ֆուտբոլիստների արժանիքն է: Մարկետինգով զբաղվող մարդիկ ցանկանում են Լեոյին նվիրել այն, ինչը նա […]

”ԵԿՄ-ի նոր կազմը գուցե ամոթից գնա, գուցե չգնա” /վիդեո/

”Մարդկանց փորձում են ոչ թե մահով, այլ կյանքով: Չեմ կարող ասել` ոնց կպահեն իրենց քաղաքական գործիչներըը սահմանում, դաշտում”,-այսօր ասուլիսում ասաց ”Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն` ի պատասխան հարցի, թե վերջին օրերին քաղաքական գործիչները հայտարարում են, որ մեկնելու են սահման պատերազմի դեպքում, արդյոք հավատում է նրանց խոսքերին: Ըստ Եղիազարյանի` քաղաքական գործիչներն էլ են հասկանում, որ մի […]

Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները /վիդեո/

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների: Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ […]

Հանդգնությամբ ձեռք բերված խաղաղություն

Հուլիսի 10-ին լրացավ ՀՀ Զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի ստեղծման 17-րդ տարեդարձը: Կարեւոր, պատասխանատու մարտական խնդիր է վերապահված 4-րդ բանակային կորպուսին` պահպանել ՀՀ հարավ-արեւմտյան սահմանները: Շաբաթներ առաջ 4-րդ բանակային կորպուսը Նախիջեւանի հետ սահմանին իրականացրեց բարդ մարտական խնդիր, եւ զգալիորեն բարելավեց իր դիրքերը: Ձեռք բերվեց ռազմավարական նշանակության հաջողություն, քանի որ նախիջեւանյան օպերացիոն ուղղությամբ թշնամին հայտնվեց ակտիվ […]

Առկա խնդիրների լուծման համար Սահմանադրությունը պետք է զարգանա

”Հասարակական հարաբերությունները զարգանում են, հետևաբար նաև օրենսդրությունը, դրանք կարգավորող մեխանիզմները պետք է զարգանան: Այն խնդիրները, որոնք արդեն իսկ արդիական են, դրա համար պետք է զարգանա Սահմանադրությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ի պատասխան հարցի, թե չի կարծում, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում նախ անհրաժեշտ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված