19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը հանձնարարեց Սերգո Կարապետյանին մեկնել Ստեփանավան

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ երեկ ինքը կառավարության այլ անդամների հետ միասին այցելել է Շիրակի մարզ: Վարչապետը նշեց, որ այնտեղ բազմաթիվ համայքներ վնաս են կրել կարկուտից: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ստեղծել հանձնաժողով մինչև կառավարության հաջորդ նիստի օրը ու որոշում կկայացվի օգնել տուժած գյուղացիներին: Նա շեշտեց, որ նման իրավիճակ կա նաև […]

Ռուբեն Հայրապետյանը մեկնելո՞ւ է Բրազիլիա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը: Ըստ նույն աղբյուրի,  Ռ. Հայրապետյանը ցանկանում է Սերժ Սարգսյանի հետ այդ օրը միասին լինել Բրազիլիայում: Թերթը փորձեց տեղեկությունը անձամբ ճշտել Հայրապետյանից, բայց վերջինս ասաց, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Վարչապետը նախարարին հորդորեց անկեղծ լինել. ակցիա կառավարության շենքի մոտ /վիդեո/

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու էներգետիկայի բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նշենք, որ աշխատակիցներն այս անգամ որոշել են անժամկետ ակցիաներ անել՝ պահանջելով չվճարված աշխատավարձը: Նախարարը երբ բողոքավորներին ասաց, որ ինքը ցանկանում է պարզ խոսել, ՀՀ վարչապետը հորդորեց՝ ասելով անկեղծ լինել: […]

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Հոլանդիային և անցավ եզրափակիչ/վիդեո/

Արգենտինայի հավաքականը ետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Հոլանդիային և անցավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Գերմանիային: Հոլանդիան Բրազիլիայի հետ կվիճարկի երրորդ հորիզոնականը: Արգենտինա-Հոլանդիա հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ետխաղյա 11 մետրանոցներում արգենտինացիները հաղթեցին 4-2 հաշվով:

Քոչարյանի որդու խանութը փակվո՞ւմ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանիˋ Հյուսիսային պողոտայում, մոտ 8 տարի գործող լյուքս դասի “Լա Գալերիա” խանութների ցուցափեղկերին հայտնվել է 40-70 տոկոս, որոշ դեպքերում 80 տոկոսի հասնող զեղչերի մասին գրություն: Թերթը հետաքրքրվեց, , թե ինչ կապ ունեն այս զեղչերը խանութների լիկվիդացիայի եւ մեր երկրի տնտեսական վիճակի հետ: “Լա Գալերիա” խանութների սեփականատերը “Գրիտտի” ՍՊԸ-ն է, որը մի շարք […]

Սուրիկ Խաչատրյանը արդեն “Մարիոթում” էր. Հայկական ժամանակ

Հուլիսի 1-ին սրտի վիրահատություն տարած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը արդեն “Մարիոթ”-ի սրճարան է հաճախում: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը: Թերթի թղթակիցը հետաքրքվել է Խաչատրյանի առողջությամբ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Շուշան Պետրոսյանի ամենամեծ զենքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:  –Ձեզ հետ իմ ողջ զրույցի ընթացքում հիշում էի Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքերը` ոչնչից չեմ վախենում, վախենում եմ միայն մի բանից, որ ժողովուրդս ինձ հանկարծ սխալ չճանաչի: Իսկ դա իրոք հայրենասեր անհատի համար ողբերգություն է: Դուք չհասկացված լինելու վախ չունե՞ք:    -Նախկինում […]

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը յուրօրինակ չէ. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, չնայած ՕԵԿ-ը սոցիալական հանրահավաք է նախաձեռնելու, սակայն  ՕԵԿ-ը իր բարձրացրած հարցերով չի փայլում յուրօրինակությամբ։ Օրինակ, Արթուր Բաղդասարյանն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է շատ լավ գնով՝ 189 դոլար հազար խմ-ի դիմաց, եւ միայն սահմանն անցնելուց հետո է, որ գազը թանկանում է՝ դառնալով 391 դոլար։ Սրանով Բաղդասարյանը փորձում է ցույց տալ, […]

Կառավարությունը չի հանգստանալու. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով՝  կառավարությունում այս ամառ արձակուրդ չեն գնալու։ “Ի՞նչ գնանք, նոր ենք նշանակվել, պտի աշխատենք”,- թերթին տեղեկացրել են կառավարությունից: Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը նույնպես աշխատելու է, ոչ մի տեղ չի գնալու, անգամ Մոնակո, ուր ԲՀԿ առաջնորդ՝ խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ամեն տարի ընտանիքներով մեկնում էին հանգստանալու: “Ծայրահեղ դեպքում կմեկնի Ղարաբաղ, ընդամենը 1 շաբաթով”,- ասացին կառավարությունից: Մանրամասները […]

Բակո Սահակյանը ԱԱծ պե՞տ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝  հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց Բ. Սահակյանին: Մանրամասները թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի