25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

66 միլիոն` Քննչական կոմիտեին

ՀՀ կառավարությունը այսօր հաստատեց Քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներքո գտնվող շարժական գույքը հանձնել Քննչական կոմիտեին: Փոխանցվող շարժական գույքը ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 247 մլն դրամ: Կառավարությունը նաև հավանություն տվեց` Քննչական կոմիտեին հատկացնել 66 մլն 800 հազար դրամ: Գումարը կոմիտեին են հանձնում համակարգչային տեխնիկայի, […]

”Լավ համերգ է լինելու”

Կառավարության նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց նախարարություն, քանի որ վաղը իրենց աշխատողների տոնն է: -Լավ համերգ է լինելու,-ասաց: -Իսկ հրավառություն լինելո՞ւ է,- վարչապետի ռեպլիկին Երիցյանը արձագանեց՝ իրենք դեմ են հրավառություններին: 

Ամուսնալուծությունները շատ են

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ թեև տարեսկզբին սահմանվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը: Նախարարն ընդգծեց, որ ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ […]

Առարկություններ ունի

Կառավարության այսօրվա նիստին սահմանվեց քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը որոշակի առարկություններ ունի ծառայողների համազգեստի վերաբերյալ և խնդրեց կառավարությանը, որ ևս երկու օր հատկացնեն հարցը քննարկելու համար: Նախարարը նշեց, որ վարչապետին առանձին կներկայացնի այդ […]

Հայ-հունական ռազմական երկարաժամկետ համագործակցություն

      Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով ս.թ. սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում:   Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի եւ Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: […]

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձեւը

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը  «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»: Հայտարարությունում, […]

Հիմարություն

“Վստահաբար կարող եմ ասել, որ այդ խոսակցություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նա նաեւ ընդգրկված է “ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովում” եւ չի պատրաստվում փոխարինել Ալվինա Գյուլումյանին: Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի աշխատանքից  “դժգոհությունների” մասին լուրերը մեկնաբանելուն, ապա հիմարությունները […]

Մոսկվայում “օրենքով գող” է ձերբակալվել

Մոսկվայում թմրանյութերի պահպանման եւ տարածման մեղադրանքով ձերբակալվել է ազգությամբ վրացի քրեական հեղինակություն Ռոբինզոն Արաբուլին, ով քրեական աշխարհում հայտնի է Ռոբինզոն մականվամբ: 62-ամյա “օրենքով գողը” ձերբակալվել է Մոսկվայի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքը: Ոստիկանների հավաստմամբ` ձերբակալության պահին Ռոբինզոնը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա գրպանում եւս թմրանյութեր են հայտնաբերվել: Հարկ է […]

Բուհ-երից հեռացող երիտասարդ դասախոսները դիմել են վարչապետին. խնդիրը կլուծվի

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհ-երի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը պետական ոչ առևտրային կարգավիճակ ունեցող բուհ-երում դասախոսական աշխատանքի հետ: ”Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ”,-ասաց վարչապետը,- չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված