25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետը մասնավոր հատվածի հետ քննարկել է բնակարանաշինարարության զարգացման հնարավորությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:  Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով […]

Ֆաբիո Կապելոն մտադիր է հեռանալ Ռուսաստանի հավաքականից

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մտադիր է խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը չվճարեն աշխատավարձի պարտքը, հաղորդում է gazeta.ru-ն: Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հաստատել էր, որ իտալացի մասնագետն արդեն երեք ամիս չի ստացել աշխատավարձ: Նշենք, որ Աշխատավարձ չի ստացել նաեւ հավաքականի մարզչական եւ վարչական ողջ […]

Ունեցել եմ եւ՛ սխալներ, եւ՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ. Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ  Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Սիրելի՛ սյունեցիներ… Այսօր այլ աշխատանքի անցելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Սյունիքն՝ իմ հենարանն ու օրրանն է: Անշուշտ, մտորելու ու հասկանալու ժամանակ, դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու՝ հաստատ է: Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են: Այս համոզմունքն ունեի նաեւ նշանակման ժամանակ: […]

Տղամարդը վախից սպանել է դուռը թակող աֆրոամերիկուհուն

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել երիտասարդ աֆրոամերիկուհու սպանության մեջ: Դեպքի քննությունից պարզվել է, որ 19-ամյա աֆրոամերիկուհի Ռենիշա Մակբրայդը ոչ սթափ վիճակում նստել է ղեկին, վթարի ենթարկվել եւ կարողացել է հասնել մոտակա տուն ու թակել դուռը, գրում է The Washington Post-ը: 55-ամյա Թեոդոր Ուեյֆերը, գիշերով դռան թակոցը լսելով, իր խոսքով` վախեցել է ու […]

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

    Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:     Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի եւ ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական […]

Պորոշենկոն վաղը կհայտարարի հրադադարի մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղը կեսօրից հետո կհայտարարի Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին: Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, գրում է  РИА Новости–ն: Պորոշենկոն վաղը ուկրաինական կառավարական ուժերի համար հրադադարի հրաման կտա: Ակնկալվում է, որ վաղը Մինսկում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ խաղաղության փուլային պլան կստորագրվի:Պորոշենկոն ասել է, որ  հրամանը կտրվի այն դեպքում, եթե […]

40 միլիոն` Բնապահպանության նախարարությանը

Արարատյան դաշտի ջրավազանի ջրային պաշարի ճիշտ և համապարփակ կառավարման համար անհրաժեշտ է մշակել և իրագործել դրա կառավարման պլանը. այդ նպատակով կառավարության որոշմամբ ավելի քան 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Ակնկալվում է, որ պլանի իրագործմամբ կբարելավվի Արարատյան դաշտի ստորջրյա պաշարի վիճակը: Գործադիրը հավանություն է տվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման […]

Դատապարտյալները կօգտվեն հեռախոսից /վիդեո/

Արդարադատության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ դատապարտյալին օրինական հնարավորություն ընձեռելու  արտաքին աշխարհի հետ ոչ ուղղակի շփում ապահովել բջջային հեռախոսի եւ ինտերնետի միջոցով: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ արդարդատության նխարար Հովհաննես Մանուկյանը: “Մենք ուսումնասիրություններ ենք կատարում: Մեզ մոտ էլ է այդ հարցը ծագել: Ուզում ենք համաշխարհային լավագույն փորձը ուսումնասիրել՝ հասկանալ, թե որն է այն […]

Կկայանա Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողով

Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարարն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, թե ինչ աշխատանք է կատարվել սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի […]

Էրդողանը՝ Ալիևի ”դեմքփրկման” իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից. Ա. Սաղաթելյան

”Բաքվում Էրդողանը՝ Ալիևի ”դեմքփրկման” իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից”,-Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան խնդիրը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունները ևս չեն կարգավորվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի