23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սյունիքի փոխմարզպետն ազատվե՞լ է աշխատանքից /լրացված/

Henaran.am-ի տեղեկություններով, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը: Վերջինս մարզպետի տեղակալ էր նշանակվել նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք: Մինչ այդ նա մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետն էր: ժամը 18:08 Քիչ առաջ տեղեկացանք, որ Աշոտ Մարդյանը նշանակվելու է մարզպետի պաշտոնակատար:

”Դիմեք իրավապահ մարմիններին”

”Նաիրիտի” աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերը դեռ վճարված չեն: ”Մինչև ամսի 15-ն եմ ասել, որ կվճարվեն մեկ ամսվա աշխատավարձերը”,-ասօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարանը: Հարցին, թե ինչու է աշխատանքից հեռացել ”Նաիրիտի” տնօրենը, նախարարը պատասխանեց. ”Իր դիմումի համաձայն է ազատվել”: Դիտարկմանը, թե միգուցե պատճառն այն է եղել, որ վարչապետն ասել […]

Պամելա Անդերսոնը նկարահանվել է հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ֆիլմում

2013-ին նկարահանված «Ինչ են անում տղամարդիկ» կատակերգության հեղինակները որոշել են նկարահանել ֆիլմի երկրորդ մասը: Հայտնի է դարձել, որ տեսարաններից մեկում կհայտնվի հոլիվուդյան աստղ Պամելա Անդերսոնը, գրում է Комсомольская правда-ն։ Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հենց Անդերսենին է տեսել իբրեւ այդ դերի գլխավոր թեկնածու:  «Ինչ են անում տղամարդիկ- 2» ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լոս Անջելեսում։ Ֆիլմը վարձույթում […]

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը

 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ. “Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս քայլով Հունաստանը եւս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ կարեւոր քայլ կատարեց` ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ”,-ասել է […]

Խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով

ՀՀ առողջապահության նախարարությունում եղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց, որ Արմեն Մուրադյանի հետ մեկ ամիս առաջ կայացած գործնական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ոլորտում առկա խնդիրները համատեղ քննարկել` դրանք ժամանակին վերացնելու նպատակով։  “Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Վերահսկիչ պալատը միայն պատժող ձեռք չէ, […]

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: “Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած […]

37 միլիոն դոլար վարկ ԱՄՆ-ից

Ազգային ժողովում Կրթության ոլորտը բարելավող նախագծի քննարկման ժամանակ ԿԳՆ Արմեն Աշոտյանից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի օրինագիծ, հետաքրքրվեց, թե ինչու նախագիծը չի քննարվել ԱԺ-ի կրթության հանձնաժողովում: Նշենք, որ նախագծով Հայաստանը Ամերիկայից 37միլիոն դոլար վարկ է վեցնում կրթության ոլորտը բարելավելու նպատակով:   Աշոտյանն ասաց,թե ինքը չի կարող դա պարզաբանել, քանի որ դա կառավարության լիազորությունների մեջ չի […]

Վրաստանի նախագահն ամուսնացել է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է իր ընկերուհի Մաքա Չիչուայի հետ:  Նրանք ապրում էին քաղաքացիական ամուսինների կարգավիճակով, տեղեկացնում է dni.ru-ն: 45-ամյա նախագահի ու նրա ընկերուհու պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Դուշեթի քաղաքում, որտեղ Մարգվելաշվիլին ամառանոց ունի:  Չիչուան դիմահարդար է եղել հեռուստատեսությունում, հանդես է եկել նաև որպես երգչուհի:  Նշենք նաեւ, որ Մարգվելաշվիլին առաջին […]

Մինչև 2019 թ-ը նախարար չեմ մնալու. Աշոտյանը ԲՀԿ պատգամավորից պահանջեց

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կրթության ոլորտը բարելավող մի օրինագիծ, որով Հայաստանն ԱՄՆ-ից 37միլիոն վարկ է վեցնում կրթության ոլոլոտը բարելավվելու նպատակով: Վարկի կեսը տրվել է որպես արտոնյալ վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից: Վարկի ուղղությունները երեքն են` հանրակրթական ոլորտի բարեփոխումներ, աջակցություն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ և մշտադիտարկում` ծրագրի կառավարում և գնահատում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր […]

Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի. Շարմազանովը` լրագրողի հետ միջադեպից

”Անկախ նրանից` ով է, ինչ է, ոնց է, Հայաստանում օրենքը պետք է պահպանվի, մանրամասներին տեղյակ չեմ, բայց անթույլատրելի է ՀՀ-ում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ, անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն մարդու մասնագիտական գործունեության նկատմամբ”,-Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով երեկ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին: Նշենք, որ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված