23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ՉԼ. “Ռոման” խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբում կայացավ ‘’Ռոմա’’ – ԲԿՄԱ եւ ‘’Բավարիա’’ – ‘’Մանչեսթեր Սիթի’’ հանդիպումները: Հռոմում` տեղի ‘’Ռոման’’ սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց բանակայիններին: Գոլերը՝ Իտուրբե 6, Ժերվինյո 10, 31, Մայկոն 20, Իգնաշեւիչ 50(ինքնագոլ) – Մուսա 82

”Նույնիսկ ծիծաղելի է”

”Մամուլում օրումեջ է հայտնվում այդ թեման, ու շնորհակալ եմ, որ չեն թողնում, որ այդ թեման սպառվի”,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իր ու խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են, քանի որ վերջինս ակտիվորեն քննադատում է քառյակին:  ”Ասեմ, որ Զարուհի Փոստանջյանն արդեն երկրորդ գումարման պատգամավոր է, ինքն […]

Շոտլանդիայում այսօր անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի

Այսօր` սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայում անկախության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Եթե տեղի բնակչության մեծամասնությունն “այո” ասի հանրաքվեի ժամանակ, Շոտլանդիան 2016 թվականից անկախ պետություն: Այսօր տեղի ժամանակով 7.00-ից 20.00-ն մոտ 4 միլիոն մարդ կկարողանան թողնել իրենց քվեն ընտրատեղամասում: Շոտլանդացիները պետք է պատասխանեն մեկ հարցի` “Արդյոք Շոտլանդիան պետք է անկախ երկիր դառնա”:

Պատրաստեք անձրեւանոցները

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝  5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

Շարմազանովը որոշել է հիշել ջահել օրերը. Ժողովուրդ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է հիշել իր ջահել օրերը։ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Շարմազանովը խորհրդարանի ներկայացուցիչների հետ որոշել է մասնակցել “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” հեռուստախաղին։ Հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը այս օրերին Է. Շարմազանովի թիմի հետ “պարապմունքներ” է անցկացնում, որպեսզի հոկտեմբեր ամսին պատգամավորները մասնակցեն խաղին։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ական Շարմազանովի թիմում մեծամասամբ ընդդիմադիր կամ ոչ իշխանական […]

13 հազար եվրո աշխատավարձից հետո. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է. ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, եւ ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, եւ առաջիկա […]

Արսեն Սաֆարյանի բիզնեսը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսեւորի նաեւ բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով ‘’Yans’’-ի  նման մի ռեստորան-ակումբ է բացելու. ‘’Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքներ  են տարվում’’: Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է եւ իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, […]

Տրանսվիստիտ լինելը լուրջ բիզնես է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Եվրատեսիլ-2014՛՛-ի հաղթողը՝ Ավստրիայի ներկայացուցիչ, մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վուրտսը նկարահանվել է ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդում: Նրա հետ նույն ֆոտոշարքում նկարահանվել է մոդել Էշլի Գուդը: Վյուրստը հարցազրույց է տվել մի շարք առաջատար լրատվամիջոցների ՝ ասելով, որ մորուքավոր կնոջ կերպարը ինքը հղացել է տարիներ շարունակ: ՛՛Ես ծնվել եմ ավստրիական գյուղերից մեկում , որը շատ […]

Վայքում ուրա՞ն է հայտնաբերվել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Վայքի եւ մոտակա գյուղե­րի բնակիչներն ան­հանգստացած են: Սա­րալանջին, որի ստորոտում գտն­վում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վեր­ջին մի քանի օրում այստեղ ինչ- որ մեքենաներ են բերվել, եւ հո­րատման աշխատանքներ են տե­ղի ունենում: Երեկ թերթի խմբագրություն էին զանգա­հարել  Վայքի բնակիչները եւ հայտնեցին, որ անհայտ մի ընկե­րություն այստեղ ոսկու արդյու­նահանում է սկսում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված