20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռուդիկս տառապումա առանց ոտքերի, վեննաներս կփռթեմ. դատապարտյալ կնոջ ճիչը

Հերթական ահազանգը կանանց գաղութից, մեկն էր տասնյակ ահազանգերից, որ մեր խմբագրությանը հնչեցրել էր դատապարտյալ Կարինե Այվազյանը: Սակայն այս անգամ կնոջ ձայնի մեջ համոզվածություն կար, որ պատրաստ է կատարել սպառնալիքը.՛՛Ես ինքնասպանություն կգործեմ ու որպես պատճառ կմատնանշեմ իմ ընտանիքի հանդեպ երկրիս կողմից իրականացվող անխղճությունը: Հիմա արդեն ոչ մի բան չկա որ ինձ կապի կյանքից: Ռուդիկս առանց ոտքեր […]

Լեհ փաստաբանները հյուրընկալվել էին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը:  Այցը նպատակ ուներ հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր: Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները:  ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները կրթական […]

Քոչարյանի քաղաքականության հետևանքները…/վիդեո/

Անդրադառնելով խոսակցություններին, որ ԱԺ ոչ իշխանական քառյակը իրականում գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝  ՍԴՀԿ Հայաստանի շրջանի վարչության անդամ Դմիտրի Մարտիրոսյանը ասաց.”Առաջնահերթ ես դեմ եմ երկրորդ նախագահի վերադարձին քաղաքականություն՝ առհասարակ: Որովհետև, եթե մենք հիմա ճգնում ենք դա նաև իրա պաշտոնավարման ժամանակ թողած խնդիրների հետևանքներն են”,-մեզ հետ զրույցում նկատեց Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը կարծում է , որ […]

Նախարարությունը տուգանելու որոշումներ է կայացրել

    ՀՀ բնապահպանության նախարարության՝ 08-12.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.27մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի […]

Ինչ ֆլեշմոբ են անում ընդդիմադիրները

Ի՜նչ հաճելի է, որ մեր երկրում այսքան շատ են “սահմանադրագետները”: Իրավիճակը հիշեցնում է ֆեյսբուքյան հայտնի ֆլեշմոբը՝ գուգլով փնտրած և հրապարակած 10 գիրք, որոնք իբրև թե կարդացել են, և որոնք իբրև թե “փոխել են” նրանց կյանքը:Տեսնես՝ ի՞նչ ազդեցություն է թողել ձեզ վրա Սահմանադրություն “կարդալը”: Հ.Գ. Նաև այն տպավորությունն է, որ նրանք իրար մարտահրավեր են նետում ֆլեշմոբին […]

Հեծանվորդուհիների համարձակ համազգեստը սկանդալ է առաջացրել /ֆոտո/

Կոլումբացի հեծանվորդուհիների համազգեստը այս ասպարեզում մեծ սկանդալ ու աղմուկ է բարձրացրել: Հեծանվորդների միջազգային միության նախագահ Բրայան Քուքսոնը վրդովվել է Կոլումբիայի հեծանվասպորտով զբաղվող մարզուհիների մարզահագուստից, այն անընդունելի համարելով: Նրանից բացի` Կոլումբիայի հեծանվասպորտի կանանց թիմի նոր մարզահագուստին արձագանքել են ամբողջ աշխարհում՝ հիմնականում վրդովված կամ կատակներով:  Խնդիրն այն է, որ մարզահագուստի մի հատված մարմնագույն գործվածքից է, ինչի պատճառով […]

”Էականն այլևս ոչ թե հարցազրույցներն են, այլ գործը”

”Հիմա այդ հարցազրույցներին, դրանց մեսիջներին ուշադրություն դարձնել այլևս պետք չէ, որովհետև հիմա քաղաքական գործիչների հայտարարությունները չէ, որ կարևոր են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալանը` պատասխանելով հարցին, թե մեսիջներ տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում: ”Կարևորը գործունեությունն է, իսկ հարցազրույցները հետաքրքիր էին մի 15-20 տարի առաջ, երբ ինչ-որ նորություն […]

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր փոխանակեցին սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամու, Հ. Հովսեփյան,  Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի,  Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների, Արագածի, Սող. Տարոնցի, Կողբի փողոցների […]

Դաժան ավտովթարի հետեւանքով աղջկա գլուխը կտրվել է /ֆոտո, վիդեո/

Երեկ երեկոյան Բրյանսկում դաժան ավտովթար է տեղի ունեցել: Երկու բեռնատարներ փորձել են շրջվել, երբ Ադուտին անակնկալ կերպով հայնտվել է նրանց ճանապարհին: Բեռնատարներից մեկի վարորդը չի հասցրել արգելակել, ավտովթարի հետեւանքով Աուդիի տանիքը պոկվել է, իսկ ուղեւորուհու գլուխը կտրվել է: Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի