16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք. Սահակյանը` ՄԻՊ-ին

 ‘’Դուրս եկավ, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք, բայց դոքւ եք Մարդու իրավունքների պաշտպանը, դուրս եկավ, որ ձեզ որոշակի անձերից, մարմիններից պետք  է պաշտպանենք: Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք, ի՞նչի մասին է խոսքը’’,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից ու Գլխավոր դատախազության վերաբերյալ հայտարարություններից հետո ասաց Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես […]

Զարմանալի է, թե ինչու են հիմա բողոքում առևտրականները

” ”Շրջանառության հարկի” հետ կապված նախաձեռնությունը քննարկվել է, և զարմանալի էր, թե ինչու են նախագծի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ շահագրգիռ խավերը մտահոգվում, նախապես պետք էր այդ քննարկումներին մասնակցել”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Վերջինս դրական է որակում այն, որ հարկը 3,5 տոկոսից 1 տոկոսի է իջեցվում: […]

Առեւտրի կենտրոնի զուգարանում նորածին է հայտնաբերվել. ոստիկանները փնտրում են մորը

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի զուգարանում նորածին է հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, երեխային մայրը թողել է կանանց համար նախատեսված զուգարանում եւ փախել: Առեւտրի կենտրոնի աշխատակիցներն անմիջապես շտապօգնություն են կանչել, ովքեր զննել են երեխային եւ նշել, որ նա կենդանի է, կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, այժմ փնտրվում է երեխայի մայրը, ով […]

Հուսահատված տեսք ունեք. Ջհանգիրյանին անհանգստացնում է ՄԻՊ-ի հոգեվիճակը

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից հետո   ասաց, որ զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել իր մոտ, սակայն այսօր այդ հարցերը չի բարձրաձայնի, քանի որ ՄԻՊ-ի մոտ հուսահատություն և նեղվածություն է նկատում:”Զեկույցը ներկայացնելուց ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք նեղն եք ընկել և հուսահատված եք: Բա տենց հուսահատված էս ժողովրդի շահերը […]

ՉԼ.Արսենալը ջախջախեց թուրքական Գալաթասարային/վիդեո/

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի D խմբի երկրորդ տուրի ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’  հանդիպումները: ‘’Արսենալը’’ Դանի Ուելբեքի հետ-տրիկի եւ Ալեքսիս Սանչեսի գոլերի շնորհիվ խոշոր հաշվով հաղթեց թուրքական ‘’Գալաթասարային’’: ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’՝ 4:1, գոլերը՝ Ուելբեք 22, 30, 58, Սանչես 41 – Յիլմազ 63 (11 մետ.) Նույն խմբում ընդգրկված Դորտմունդի ‘’Բորուսիան’’ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 […]

Եվրոպան ահաբեկչիներին անվանում է “ապստամբներ”

Ներկայացնում ենք ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  Նաիրա Կարապետյանի ելույթը. Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում եւ Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ եւ դատապարտում ենք խաղաղ բնակչության եւ այդ թվում նաեւ` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները եւ ահաբեկչական գործողությունները:  Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց […]

Վազգեն Խաչիկյանին՝ 13 տարվա ազատազրկում . միջնորդեց դատախազը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով մեղադրողը միջնորդեց 13 տարվա ազատազրկման դատապարտել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Մյուս ամբաստանյաների նկատամամբ նա միջնորդեց՝ Աշոտ Աբրահամյանին` 6տարի 5 ամիս Հովհանես Հովհաննիսյանին, Վահագն խաչատրյանին եւ  Հովհաննես Գրիգորյանին՝ 5 տարի 5 […]

Իշխանությունը չի փորձում լռեցնել ու ահաբեկել ՄԻՊ-ին. Շարմազանով-ՄԻՊ բանավեճը

 ‘’ՀՀ ԱԺ-ը  բազմակարծության ամբիոն է և պարտադիր չէ, որ պատգամավորի կարծիքը ձեր կարծիքի հետ համընկնի’’,-Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ով իր ելույթում խոսելով դատախազության մասին` ասաց, որ նրանց գործունեությունը զավեշտալի է: ‘’Եթե ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորները կարծիք են հայտնում, և այն չի համընկնում ըստ ձեզ իրականությանը, կարիք չկա այս […]

Էրդողանի դուստրը հրաժարական է տվել իշխող կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սյումեյե էրդողանը, հրաժարական է տվել իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցության նախագահի խորհրդականի պաշտոնից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական “Սաբահ” թերթի տեղեկացմամբ՝ Սյումեյե Էրդողանը այդ պաշտոնը ստանձնել էր, երբ կուսակցության նախագահը հայրն էր և աշխատել է 4 տարի առանց առանց վարձատրության: Նշվում է, որ Էրդողանի դստերը զրպարտող լուրեր էին հայտնվում, իբրև թե նա ստանում է 25 հազար եվրո աշխատավարձ և պատրաստվում է քաղաքական կարիերայով զբաղվել: Նա բազմիցս ժխտել էր աշխատավարձ ստանալու մասին լուրերը: Հրաժարականից հետո Սյումեյե Էրդողանը կակտիվացնի իր գործունեությունը հասարակական կազմակերպություններում: Ermenihaber.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի