19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Աթոռն՛՛ ո՞ւմ կմնա /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ որոշ ժամանակ անց եռյակի ներսում եղած տարաձայնությունները պառակտման առիթ են դառնալու: Բացի այդ, ըստ նրա, 3 լիդերները չեն կարողանալու միմյանց միջև բաժանել առաջնորդի ՛՛աթոռը՛՛: ՛՛Միշտ ընդդիմության պառակտումը եկել է լիդերության խնդրով՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ադիբեկյանը բերեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը, երբ 2013 թվականի նախագահական ընտրություններում նա […]

Փլուզվել է տանիք. կա զոհ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայք – Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում […]

Տղամարդը քնում է բարակ պարանի վրա /ֆոտո/

51-ամյա չինացին իրեն շատ հարմարավետ է զգում բարակ պարանի վրա: Լյան Յանգը պարանին պառկած կարող է հանգիստ շարժվել եւ չընկնել: Հետաքրքրական է, որ նա հենց պարանի վրա էլ քնում է: ՛՛Սկզբում սովորեցի պահել հավասարակշռությունս 3 պարանների վրա: Բայց շատ եմ վայր ընկել, մինչեւ սովորել եմ՛՛,- ասում է տղամարդը, ով ի վերջո այնքան է վարպետացել, որ […]

ՕԵԿ-ը կհամալրի՞ եռյակի շարքերը /վիդեո/

Ի՞նչու ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը չի միանում ոչ իշխանական եռյակին: Արդյո՞ք հրավեր չի եղել եռյակի ներկայացուցիչների կողմից և բոլորովին վերջերս իշխանությունից հրաժարված ՕԵԿ-ը որքանո՞վ է մտահոգ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների և լուծման ինչ տարբերակներ կառաջարկի հարցերի շուրջ զրուցեցինք Աժ  ՛՛Օրինաց Երկիր՛՛ խմբակցության պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի հետ: Մարգարյանը նշեց, որ իրենց օրակարգում եռյակին միանալու հարց […]

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային […]

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ջղաձգվում

Ինչպես նկատեցինք, եռյակը ոչ թե արտաքին քաղաքականությունից չի խոսում, այլ օրենքն այնպիսին է, որ միայն Տեր-Պետրոսյանը դրանից խոսելու «իրավունք» ունի (փաստը դեմներս է): Հետևաբար, օրենքը միակողմանիորեն խախտած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ոչ միայն այդպիսի, այլև անգամ հակադիր դիրքորոշում արծարծելը արդեն ջղաձգության առարկա է: Էլ չասած՝ նրա ներմուծած «ամեն մեկս իրավունք ունենք» կանոնի մասին: Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան […]

Նախագահը ներկա է գտնվել ՛՛Երևան շոու-2014՛՛ ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 […]

Ավտովթար Գայի պողոտայի սկզբնամասում. կան տուժածներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 AR 484 պետհամարանիշի (վարորդ Վ. Խ., ծնվ.1955 թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի […]

Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածեն զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում գտնվող  տարածքը, համաձայն փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:Սակայն տարածքը քաղաքպետարանի ավագանուորոշմամբ կվերածվի զբոսայգու, գրում է Ermenihaber.am-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն  տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային,  զբոսայգու վերածելու համար: Դիմումն ընդունվել է միաձայն և այժմ հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն: Հայկական հիվանդանոցի հիմնադրամը, արձագանքելով քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային […]

Նախագահի հրամանագրով նշանակվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ է նշանակվել Մուշեղ Հարությունյանը:  Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի