25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ընդամենը 48 ժամ զորակոչված Նորայրի մահվան համար ծնողների պահանջը մեկն է՝ արդարադատություն.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Օրերս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը: Նորայրի ծնողների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն և մեղավորներին պատիժ: Նրանք վստահ են, որ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում Նորայրը հաստատ հիմա ողջ և առողջ իրենց կողքին […]

Արգելափակվել են բեռնատարներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ”Չարենցավան ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Նշանակում է կեղծ ընդդիմություն են. 168 ժամ

“168 Ժամ”-ը  գրում է. “Արդյո՞ք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու իր մտադրության մասին անկեղծ է: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշել է այս հարցում որոշակիություն մտցնելու նպատակով յուրօրինակ թեստ անցկացնել. նա հայտարարել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ փորձելու է նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան […]

Զարուհին դժգոհ է Րաֆֆուց. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, Րաֆֆի Հովհաննիսյանից բավական դժգոհ են Զարուհի Փոստանջյանը եւ արմատական տեսակետներ ունեցող մի շարք երիտասարդ գործիչներ։ Նրանք կուսակցության առաջնորդին մեղադրում են չափազանց մեղմ դիրքորոշում ունենալու մեջ, նրա ելույթը Բրյուսելում եւ երեւանյան ասուլիսը գնահատում են “լղոզված” եւ ամենակարեւորը, այնքան էլ “խելամիտ” չեն համարում “Ժառանգության” որոշումը՝ առայժմ շարունակել մնալ եռյակի կազմում՝ մինչեւ առաջիկա հանրահավաքը։ Մանրամասները՝ թերթի […]

Թռել է ոստիկաններից. Ժողովուրդ

Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս տեղում ցույց տա, թե ինչպես է մուտք գործել տուժողի տուն, որտեղից ինչ իր է վերցրել եւ այլն: Սակայն գողության մեջ կասկածվողին հաջողվել է ոստիկաններից աննկատ դիմել փախուստի: Մանրամասները […]

Վարդուշի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին. Առավոտ

 “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է սեւեռուն մտքերին:  “Եթե մարդը սեւեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, տվյալ դեպքում՝ կրոնի, նա ձեռք է բերում այդ իր չսիրած, ատելի երեւույթի բոլոր բացասական հատկանիշները: Ըստ այդմ, բոլշեւիկները՝ պայթեցնելով եկեղեցիները եւ այրելով կրոնական գրքերը, վարվում էին ճիշտ այնպես, ինչպես կաթոլիկ հավատաքննիչները: Բոլշեւիկյան մոլեռանդությունը կրոնական մոլեռանդությունից ոչնչով լավը […]

Շիրակի մարզպետը ուրիշի միտքը չի կարդում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, քաղաքական շրջանակներում վերջին օրերին լուր է շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կթողնի պաշտոնը։ Ինչո՞ւ, պարոն Ցոլակյան՝ հարցրել է թերթը։ “Չկա նման բան, սխալ-սուտ բաներ են տարածում։ Ես շարունակում եմ աշխատել ու չեմ պատրաստվում հրաժարական տալ”։  Իսկ ովքե՞ր են, ըստ Ձեզ, այդ լուրը տարածում։ “Ես շատ գիտեմ, կարող է ցանկություն ունեցողները, էս […]

ՀԱԿ-ում կասկածում են ԲՀԿ-ին. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է , թե ՀԱԿ-ում “խռովության” ալիք է բարձրանում: Շատերն են անհանգստացած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պղտոր հեռանկարով: Ոմանք պնդում են, որ ի սկզբանե սխալ էր, որ Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին, քանի որ ԲՀԿ-ն երբեք իշխանություններին չի “դավաճանի” ու իրենց նախատեսած սցենարով առաջ չի գնա: Այսպես մտածողները նաեւ համոզված են, որ հասարակության վստահությունն իրենց […]

Կզիջի Վահե Հակոբյանին, եթե նախարարի պորտֆել տան Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը զրուցել է թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արմեն Կարապետյանի հետ: Վերջինս փոխարինեց Վահե Հակոբյանին, քանի որ նա նշանակվեց Սյունիքի մարզպետ: Օրերս Հակոբյանն ազատվեց ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: –Պ-ն Կարապետյան կարող է դուք ձեր մանդատից հրաժարվեք, նորից ընտրություններ լինեն եւ Վահե Հակոբյանը ընտրվի պատգամավոր: -Ով է ձեզ այդպիսի լուր ասել: Ենթադրում եք, […]

Բռնաբարության փորձի ժամանակ “կերել” է. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Բարսեղյանի գործի դատական քննությունը: Այս մասին գրում է “Ժամանակ”-ը Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 21-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող “Թագավորանիստ” հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակում 49-ամյա Արմեն Բարսեղյանը փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել Երեւանի բնակչուհի Մ. Բ.-ի նկատմամբ: Բարսեղյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված