16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝  վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:             Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել […]

Նախագահն ընդունել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և գոհունակությամբ փաստել, որ անցնող 2014 թվականը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար խոստումնալից ու կարևոր տարի է և այն, անկասկած, երկու երկրների փոխհարաբերություններն ավելի խորացնելու նոր հեռանկարներ է բացում: Սերժ Սարգսյանը նշել է, թե ամենաջերմ զգացումներով […]

Ինչպե՞ս կլուծվի ՛՛Նաիրիտի՛՛ թնջուկը

Վերջին շրջանում ակտիվորեն քննարվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հարցը: Վերջիններս պետությունից պահանջում են իրենց աշխատավարձերի փոխհատուցումը, ընդ որում՝ կառավարությունը գործարանի ընդամենը 10% բաժնետերն է: Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ունի 2000-ից ավելի աշխատակից, ուստի խնդրի լուծումը հրատապ նշանակություն ունի:  Խնդրի լուծման հետ կապված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնական հայտարարություն է  տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ «Նաիրիտ […]

Հայաստանն այնքան կշիռ ունենա, որքան ՌԴ-ը. ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական

Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովն անդրադարձավ այն մտահոգություններին, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կարող է իր ինքնիշխանությունը կորցնել և նկատեց, որ ամեն ինչ շատ պարզ է.  ՛՛Հայաստանի ինքնիշխանությունը չի վնասվի, երաշխիքը կոնսենսուսն է, դուք այնքան նախարար կունենանք, որքան ՌԴ-ն, այնքան կշիռ՝ ինչքան ՌԴ-ն՛՛,-ասաց նա՝ խոսելով Եվրասիական […]

Կրթության ոլորտում կոռուպցիան նվազում է

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Համաշխարհային օրվա կապակցությամբ ՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ՛՛ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը ներկայացրել է իր տարեկան զեկույցը:  Վերջին տարիներին կրթության բնագավառում ձեռնարկված հակակոռուպցիոն ծրագրերը, ուրախալի է, որ տալիս են իրենց արդյունքը, ինչ արձանագրում են թե միջազգային կազմակերպությունները, թե մեր քաղաքացիները:Ու թեպետ մենք դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ, նման գնահատականները ոգևորիչ […]

Ինչն ավարտվեց ՛՛Հոկտեմբերի 27՛՛-ով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Եթե Հարավային Կովկասի աշխարքաղաքական իրավիճակի մեջ խորանաք առնվազն վերջին մի քանի հարյուր տարվա կտրվածքով, ապա կարող ենք պարզ տեսնել, որ մեծ հաշվով առանձնապես շատ բան չի փոխվել: Որպեսզի հասկանալ հիմնական խնդիրը, պետք չէ վախենալ իրավիճակը հնարավորինս պարզեցնելուց: Հարավային Կովկասը երեք հարևան խոշոր երկրների շահերի բախման և շահերի հավասարակշռության […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀայաստանումՉինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտականառաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ինպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկուերկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները եւերկկողմ հանդիպումները: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերըերկու երկրների միջեւ քաղաքական […]

Աբովյանի քաղաքապետը ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛. օրվա կադր

Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանը Ամանորից շատ առաջ շնորհավորական վահանակներ է տեղադրել:  Գուցե Երեւանի օրինակով է շարժվում. Հանրապետության հրապարակում նոր-նոր գլխավոր տոնածառն են տեղադրում : Ինչու է շտապել քաղաքապետը, մեր հարցին աբովյանցիներից մեկը կես-կատակ պատասխանեց՝ ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛: 

ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջարեզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի,ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքիներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմիցընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժմանկոնվենցիա»-ն: Նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի