19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ է ուզում ցույց տալ

”Մենք ապրում ենք  այնպիսի մի փուլում, երբ ոչ ոք հիմնախնդրի լուծումից չի խոսում, միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիրը դարձել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման կանխումը, և չկա որևէ մեկը, որ չհասկանա` կողմերի միջև նման թշնամանքի դեպքում հնարավոր չէ քննարկել փոխզիջումների եղանակը, հարցի խաղաղ կարգավորումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական […]

Միասնության երթի ժամանակ Օլանդն ու վարչապետը քիչ է մնացել` վեճի բռնվեն /վիդեո/

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում նախօերին խաղաղության միասնական երթ է տեղի ունեցել` նվիրված երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում 17 մարդ զոհվեց`  Charlie Hebdo երգիծական ամսագրի, ոստիկանների և հրեական խանութի վրա կատարված հարձակումների հետևանքով: Ամենամեծ երթը տեղի է ունեցել Փարիզում, որին մասնակցել է ավելի քան 1.5 մարդ: Խաղաղության երթին մասնակցել են […]

Ալկոհոլային թունավորման դեպքերը շատացել են

2015թ առաջին օրերին՝ հունվարի 1-ից մինչեւ 12-ը  ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 41 դեպք, որի 30-ից ավելին ալկոհոլային թունավորում է եղել: “Եթե նախկինում ալկոհոլային թունավորումների միջին տարիքը քառասունն էր, ապա հիմա այն բավականին նվազել է, ինչը շատ ցավալի է: Այս տարի ակլոհոլային թունավորման դեպքեր են գրանցվել 15 տարեկանից սկսած, որոնց մեջ կան նաեւ աղջիկներ եւ […]

Պահանջում են նախագահից.թեժ իրավիճակ /վիդեո/

՛՛Սանիտեք՛՛ ընկերության տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ, որտեղից նրանք երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր: Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձը: Ըստ նրանց՝ ՛՛Սանիտեք՛՛ ընկերությունը հրաժարվում են աշխատավարձը վճարել և նույնիսկ Նոր տարվա տոների համար գումար չեն տվել: Նրանք նշում են, որ վճռական են տրամադրված և այստեղից չեն հեռանալու այնքան […]

Նախախորհրդարանը դարձավ հիմնադիր խորհրդարան

Հայտարարություն Հիմնադիր խորհրդարանի ձևավորման մասին ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված հայկական պետությունը (Արցախը ներառյալ) մինչ օրս լիարժեք կերպով չի կայացել, ինչի պատճառով նրա կյանքի բոլոր ոլորտներում արատավոր շրջանի տրամաբանությամբ հաստատվել և հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը բնութագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով.ժողովրդի իշխանության և երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության և իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում,պետական […]

Սաստիկ բքի պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի  12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ  տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն

Ինչ մեսիջ էր

”Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանի խոսքով՝ տոնական օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ծանր միջադեպեր են ամբողջ մարդկության համար: ՛՛Սա հումանիտար կատաստրոֆա է: Ֆրանսիան ողջ աշխարհում հայտնի է՝ որպես ազատության, պաշտպանության, մարդու իրավունքների ամրապնդման օջախ և կրոնական թեմատիկան չէ, որ այնտեղ առաջնային է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեդրակյանը:   Նա նշեց, որ մուսուլմանական աշխարհն […]

Ջաջուռի և Կրաշենի բնակիչները կստեղծեն փոքրիկ հյուրատներ

Ջաջուռ և Կրաշեն համայնքի շուրջ 20 բնակիչներ առաջիկայում կստեղծեն իրենց փոքրիկ հյուրատները: ՛՛Գեոֆոն՛՛ գիտական, բնապահպանական ՀԿ-ն ՛՛Էկոտուրիզմը Ջաջուռի լեռնանցքում՛՛ ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ջաջուռ և Կրաշեն համայնքներում նպաստեց էկոտուրիզմի B&B ծառայության զարգացմանը: Այն իրականացվեց ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Արդյունքում Ջաջուռ և Կրաշեն համայնքների 20 բնակիչներ վերապատրաստվեցին էկոտուրիզմի` մասնավորապես B&B […]

Բռունցքով հարվածել է համագյուղացու դեմքին, հետո….

Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է ‘’Բրաունինգ’’ տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարատ Մ.-ն հաղորդում է տվել, […]

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Հունվարի 12-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՛՛Միթսուբիշի՛՛մակնիշի 34 ՕV 430 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի