19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի. Առավոտ

Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից մի հատված. ՛՛Չեմ կասկածում նաև, որ Պերմյակովը կտարվի Ռուսաստան, այնտեղ ՛՛ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի: Բայց ես միշտ գերադասում եմ խոսել թչ թե ուրիշների, այլ մեր թերությունների մասին: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ ՛՛մեր մասով՛՛: Նախ՝ կարծում եմ, որ պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի […]

Որքան կթանկանա էլեկտրաէներգիան. Հայկական ժամանակ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում ակնարկել է, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: ՛՛Սակագների փոփոխությունները անխուսափելի են՛՛,- ասել է նա: Նախարարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե հավանաբար այս տարի սակագինը չի բարձրանա, ու նաև չի նշել, թե բարձրացման դեպքում որքան կկազմի նոր սակագինը: Ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ունեցած հավաստի տեղեկությունների՝ […]

Չի բացառվում, որ Հրաչյա Հարությունյանի ու Պերմյակովի ՛՛փոխանակում՛՛ լինի. Հայկական ժամանակ

Ըստ ՛՛Հայկական ժամանակ՛՛-ի հավաստի տեղեկությոնների՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով ՌԴ Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման, ՀՀ տեղափոխելու հարցը ռուսական կողմը ՛՛սառեցրել՛՛ է։ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև Հարությունյանի կինը դիմել էին, որպեսզի Հարությունյանը տեղափոխվի ՀՀ և իր հետագա պատիժը կրի այստեղ: Իշխանական շրջանակներում […]

Ինչպես չի կարելի հագնվել. դեկտեմբերի աստղային ամենաանճաշակ զգեստները /ֆոտո/

Ռուս ոճաբանները շարունակում են ներկայացնել անցած ամսվա թե լավագույն, թե ամենաանճաշակ աստղային զգեստները: Դեկտեմբեր ամսին իրենց անճաշակ հագուստներով աչքի են ընկել Ռիտա Օրան, Ջենիֆեր Լոպեսը, Կարոլինա Կուրկովան, Քեյթ Հադսոնը, Ֆելիստի Ջոնսը, Ալիսա Միլանոն, Տեսսա Թոմսոնը, Նիկի Մինաժը եւ երգչուհի Լորդը: Ներկայացնում ենք նրանց անճաշակ զգեստները` ֆոտոշարքի տեսքով:

51-ամյա կինը սեռական հարաբերությունների մեջ է մտել 14 տարեկանի հետ

Ռուսաստանում 51-ամյա կին է ձերբակալվել, ով մեղադրվում է 14-ամյա անչափահասի հետ սեռական կապի մեջ մտնելու մեջ: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ այլ անչափահասներ եւս սեռական կապի մեջ են մտել կնոջ հետ: Պարզվել է նաեւ, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

՛՛Եթե ընդհանուր ուղղությունը երկրի համար դրական է, ինչո՞ւ ոչ՛՛

 ”Ես հակված չեմ, որ իշխանության մեջ պետք է տեսնել միայն թշնամի, վատ կամեցող և երկրի ապագայի  մասին  մտածելու անընդունակ մարդիկ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե չի կարծում, որ իշխանությունները պատճառ չունեն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու։ ՛՛Ես կարծում եմ, որ  իսկապես այն մասնագիտական հանձնախումբը, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակել […]

Սերժ Սարգսյանը նշանակել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը  ՀՀ նախագահի  որոշմամբ Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի. Գեւորգ Կոստանյան

“Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե´ ամբողջ ընթացակարգին, եւ թե´ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը”,-Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա վաղը՝ հունվարի 14-ին կայցելի […]

Ծիծաղեց մահվան վրա…/վիդեո/

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար կյանքը պայքար է: Պայքարի ճանապարհին Բաբայանը ամեն տեսակի անակնկալի էլ սպասում է: Յուրատեսակ լավատեսությամբ ու հումորի զգացումով օժտված այս մարդը ծիծաղեց մահվան վրա…. Ամենածանրը սակայն հպարտ հայի համար՝ ընկերոջ կորուստն է… Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորովեցին երեք սպաներ և մեկ պայմանագրային զինծառայող: Սպաներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի