17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վթարվել է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 27-ին ժամը 09.00-ից մինչև հունվարի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների,Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու […]

ՀՀ-ն, Արցախը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն հատկապես երկու հարցում

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ:  Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիպրահայ […]

Աշխատողները փչացրել են Թութանհամոնի դիմակը /ֆոտո/

Կահիրեի թանգարանում մեծ սկանդալ է տեղի ունեցել` փարավոն Թութանհամոնի` աշխարհահռչակ ոսկե դիմակի շուրջ: Պարզվել է, որ դիմակի վրա մորուքը կպցված է սովորական սոսինձով, ինչը Հին Եգիպտոսում պարզապես չի եղել: Ավելի ուշ պարզվել է, որ դիմակի վրայից մորուքը պատահաբար փոխել են աշխատողները, ովքեր լույսն են փոխելիս եղել, եւ իրենց արարքը թացնելու համար այն սոսնձով կպցրել են: […]

Վարդան Պետրոսյանը իրեն մեղավոր չճանաչեց / վիդեո/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանն ավարտելով իր վերջին խոսքը՝ ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա՝ կատարվածը դժբախտ պատահար է: Իսկ տուժող կողմի վիրավորանքներին նախընտրեց չպատասխանել: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը մտավ խորհրդակցական սենյակ, իսկ  դատավճիռը կհրապարակվի հաջորդ դատական նիստում` հունվարի 29-ին։ Պետրոսյանի վերջին խոսքը`  տեսանյութում:

Պարզելու են՝ ովքեր են սադրում ՛՛Դաշնակցությանը՛՛

Հայ հեղափոխական դաշնակցությունից հերքում են, որ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի անդամները հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ ու որոշել են լքել կուսակցությունը: ՛՛Դա բացահայտ սուտ է, նման հայտարարություն չի կարող լինել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովից հետո հայտարարություն էր տարածվել ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության […]

Ռուսական ալմաստի հումքի ներմուծումը կնպաստի ոլորտի ակտիվացմանը

Սպասվում է, որ հայկական ընկերություններն այս տարի շատ ավելի ակտիվ կաշխատեն ռուսական չմշակված ալմաստի հումքով։ Չնայած Հայաստանն իրավունք է ստացել առանց հավելյալ մաքսատուրքի ներմուծել ռուսական հումք, այնուհանդերձ անցած տարի ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված դրանց ծավալերը մեծ չէին։ Ավելին, արձանագրվեց ռուսական հումքի ներմուծման նվազում։ Ինչպես հայտնի է, դեռեւ 2013թ, վերջին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին մի […]

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ”Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք: Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված […]

՛՛ԵՄ-ի հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, որ կարող է ստեղծվել երկու կողմերի միջև՛՛ /վիդեո/

2014 թվականի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանրապետության նախագահի ուղենիշների ու հանձնարարականների հիման վրա շարունակել է տարբեր մայրցամաքներում տարբեր երկրների հետ տնտեսական, գործընկերային հարաբերությունները, մասնակցել է միջազգային կոնֆերանսներին ու գործընկեր երկրների հետ համագործակցությունն է ամրապնդել: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ արտերկում հայ քաղաքացիների պաշտպանությանն է ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի