29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կցրտի

image_22918

Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

image_22920

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի N զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր աշխատանքը: […]

Հայաստանի հեռանկարները Եվրասիական միությունում

image_22885

2014 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանը ստորագրել է Եվրասիական Տնտեսական Միությանն (ԵՏՄ) անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից։ Որպես տնտեսական ինտեգրման առաջատար, ի՞նչ ազդեցություն այն կունենա Հայաստանի համար և ի՞նչ հնարավորություններ է այն բացում Հարավ Կովկասյան այս պետության առաջ, գրում է interpress.am-ը` Silk road reporters-ին հղումով։ Արդյո՞ք ԵՏՄ–ն Հայաստանի համար ճանապարհներ […]

Հայաստանը հանդես կգա որպես տրանզիտ երկիր. ամփոփվում է

image_22900

Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա “Հյուսիս-հարավ” հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են […]

Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ նշանակվել է Երևանի ՃՈ պետ

image_22917

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արման Հակոբյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ նախկին պետ Արսեն Արշակյանն ազատվել էր պաշտոնից, նշանակվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:

Կլսե՞ն Սերժ Սարգսյանին /վիդեո/

image_22905

”Մենք էլի ենք գնալու, ոչ ոք չի կարող մեզ իր կամքը թելադրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ Ժիրայր Սեֆիլյանն՝ ի պատասխան հարցին, թե Բերձորի դեպքերից հետո կրկին կգնան Արցախ ավտոերթի:  ՛՛Երթ կրկին կարող է լինել, բայց նպատակը լոկ իրազեկելը չի լինելու, այլ Արցախը Հայաստանից օտարելու երևույդի դեմ պայքարը՛՛,-նկատեց նա: Հարցին, թե եթե նախագահ […]

Մտորելու տեղիք են տալիս. Օսկանյանը՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից

image_22916

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հռչակագրի վերաբերյալ փետրվարի 11-ին հրապարկած հոդվածին: «Հետաքրքրությամբ կարդացի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին։ Բնականաբար բարձրացված հարցերը կարևոր են և մտորելու տեղիք են տալիս։ […]

Արցախցիները տարակուսած են. Մանասյան

image_22915

«Արցախցիները տարակուսած են, ըմբռնումով չեն մոտենում իրավիճակին: Կա ափսոսանք կատարվածի նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով Բերձորի դեպքերից: Մանասյանը նշեց, որ նոր է վերադարձել Արցախից: «Նույնիսկ խորը ըմբռնումով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին այդ ավտոերթը, բայց ոչ համախոհությամբ»,- նկատեց նա: Քաղաքագետը նշեց, որ իրավիճակը շտկելու համար պետք է լուրջ քաղաքագիտական […]

Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար

image_22913

Փետրվարի 10-ին կայացած Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին: Միաժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան […]

ԱԺ-ը բոլոր խմբակցությունները ստորագրել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը

image_22914

Հայաստանի հանրապետության Ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել հայտարարություն, որով դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Նշենք, որ հայտարարությունն արդեն դրվել է շրջանառության մեջ, ստորագրել են բոլոր խմբակցությունները, սակայն օրակարգում հարցըը դեռևս ընդգրկված չէ: Հայտարարության տեքստը շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից: Հեղինակներն են՝ Էդուարդ Շարմազանով, Արմեն Ռուստամյան, Հովհաննես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի