21 Մարտի, Հինգշաբթի, 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոր կոալիցիա. ՀԱԿ-ը պրծա՞վ

image_7307

 “Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի այսօր հնչած հայտարարությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին,  ունեցել է երկու տարբերակ. մեկը համեմատաբար մեղմ. այն է` քանի որ ուժերի հարաբերակցությունը պառլամենտում որեւէ խնդիր չի  լուծում, ինքը վայր է դնում մանդատը: Եւ մյուսը` համեմատաբար կոշտ-քննադատականը, որն այսօր հնչեց: Henaran.am-ի  հավաստի տեղեկություններով, մեկ շաբաթից` “Հանրապետություն” կուսակցությունը հաստատապես դուրս է գալու […]

Նորածին քոթոթի անունը որոշելու են երեխաները

image_7299

Երեւանի կենդանաբանական այգու առաջին կորպորատիվ խնամակալի անունն արդեն հայտնի է:’‘Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա’‘փակ բաժնետիրական ընկերություն դարձել է Երեւանի կենդանաբանական այգու` վերջերս մայրացած Անդրկովկասյան գորշ արջերից մեկի եւ նրա փոքրիկ ձագուկի խնամակալը: Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա այգու առաջին կորպորատիվ խնամակալության վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը: Այս խնամակալության շնորհիվ ‘‘Կենդանիների խնամակալություն’‘ծրագիրը բոլորովին նոր փուլ է թեւակոխում: […]

Օլանդն ունի թանկ բնակարաններ, սակայն “համեստ” բանկային հաշիվներ

image_7308

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը 1,17 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է: Ինչպես գրում է “Figaro”-ն, Օլանդի ունեցվածքի մասին զեկույցը հայտնվել է “Journal officiel”-ում, որը ֆրանսիական կառավարության պաշտոնական տպագիր մարմինն է: Օլանդի սեփականությունների շարքում են Մուժեն քաղաքի տունը` 800 հազար եվրո արժողությամբ, եւ 2 բնակարան Կաննում` Լազուրյան ափի ամենահայտնի հանգստավայրում` 230 եւ 120 հազար […]

Ինչպե՞ս է աշխատել ոստիկանությունը ԱԺ ընտրությունների օրը. ինքնագնահատական

image_7302

Այսօր ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցության ժամանակ օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է […]

Ստեփան Դեմիրճյանը կմտնի Ազգային ժողով

image_7303

Henaran.am-ի տեղեկություններով, մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, պատգամավորական մանդատից հրաժարվելու է նաեւ ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակում գտնվող Ստեփան Դեմիրճյանը: Նա մեր տեղեկություններով, չի ուզում անմասն մնալ “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի քայլերից /հրաժարվել է մանդատից եւ չի բացառել ՀԱԿ-ից դուրս գալը/, եւ հայտարարել է, որ հիմա “բոլորը կտեսնեն, թե ուժը ում կողմն է, […]

Սպանություն` Աշտարակում

image_7304

Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

11 հկ-ներ առաջարկում են հրապարակել ընտրության մասնակցած ընտրողների ցուցակները

image_7306

11 իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել ընտրություններին վերաբերող հայտարարությամբ, որտեղ առաջարկում են հրապարակել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները: Հայտարարությունում ասվում է. ‘2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին: Հայաստանյան հասարակության վստահությունը […]

2012-ի ‘Ժառանգությանը’ Լարիսա Ալավերդյանն անհաղորդ մնաց

image_7310

Ես բացառում եմ ‘Ժառանգության’` այլ քաղաքական ուժի հետ դաշինքը: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, ‘Ժառանգության’ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` խոսելով ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորումների մասին: Նրա խոսքով` հնարավոր է` ‘Ժառանգության’ կողմից տատանողական որոշումներ լինեն, եւ եթե ‘Ժառանգությունը’ հավատարիմ չմնա 2007թ որդեգրած իր քաղաքական ուղեգծին, ապա դա […]

ՀԱԿ-ից 43 մանդատ են “գողացել”, եւս 7-ը” գողերին” չենք տա. Լեւոն Զուրաբյան

image_7305

 Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը միասնական շտաբի ամփոփոիչ նիստին հայտարարեց, թե ՀԱԿ-ը, բացի միասնական շտաբի ընդունած հայտարարությունից, ավելի կոշտ հայտարարությամբ հանդես կգա: Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց, թե ՀԱԿ-ը չընդունելով եւ ՍԴ-ում վիճարկելով ինչու է վեցնում խորհրդարանական մանդատները: “Եթե հաշվի առնենք, որ հայստանում ազատ եւ արդար ընտրութւոնների կայացման դեպքում վստահաբար ՀԱԿ-ը 50 մանդատից պակաս չէր վրեցնի, ուրեմն […]

Արամ Սարգսյանը դուրս կգա փողոց /վիդեո/

image_7309

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը,“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ա. Սարգսյանն առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ–ի հետ հետագա հնարավոր համագործակցության ձեւաչափը, եւ չի բացառվում ՀԱԿ–ից դուրս գալու հեռանկարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Սարգսյանը։ “Անցած ժամանակահատվածում ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ–ի գործունեության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի