19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նեմցովի ընկերուհին մանրամասներ է պատմել նրա սպանությունից

Հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր վկա, կիեւցի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան, ով Նեմցովի սիրուհին է, ոստիկաններին սկզբում չի կարողացել օգտակար տեղեկատվություն տալ սպանության մանրամասների վերաբերյալ` ասելով, թե շոկի պատճառով հիշողությունը մասնակի կորցրել է: Սակայն վերջին լուրերի համաձայն` Դուրիցկայան Дождь հեռուստաընկերության հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նա ասել է, որ հանցագործը […]

Ռուստամ Գասպարյանը հրաժարվում է ԲՀԿ-ից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը դիմում է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Հիշեցնենք, քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքել է այս տեղեկությունը: 

«Ներող եղեք, չեմ խոսում և վերջ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը ևս հրաժարվեց պատասխանել հարցերին, միայն նշեց. «Ես հիմա հարցազրույց չեմ տալիս, համագումարից հետո»: Հարցին, թե ԲՀԿ-ի նկատմամբ հետապնդումներ կան հիմա, նա ասաց. «Ներող եղեք, հիմա չեմ պատասխանի»: Մեր հարցին, թե համագումարից հետո է պատասխանելու բոլոր հարցերին, Մարգարյանը պատասխանեց. «Այո, այո»: […]

«Երանի մի քանի ձեռ ունենայիք». ԱԺ նախագահը՝ ՀՅԴ-ին

«Կառավարությունն իր հայտարարած քաղաքականությունն ականջալուր լինելու այս անգամ մասնակիորեն դրսևորեց, և բնական է, որ հասարակության ու քաղաքական ուժերի առաջարկությունները քննարկման առարկա դարձան»,- «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ իրենք առաջարկում էին կիրառել ոչ թե «կամ-կամ»-ի սկզբունքը, այլ «և-և»-ի: Ըստ Մինասյանի՝ տնտեսվարողները ոչ թե պիտի […]

Ամեն ինչում իշխանությունն է մեղավոր.Ազատ Արշակյան

«Քաղաքական դաշտին սնանկացած ասել չի կարելի, բայց հատկապես ընդդիմության առումով մտահոգիչ իրավիճակ է ձևավորվել: Քանի որ մեկը մյուսի հանդեպ արշավ են սկսել և փորձում են ցույց տալ թե ամեն մեկը ինքն է միակը: Մեզ իրոք կառուցողական ընդդիմություն է` պետք, որը փորձի իշխանության հետ աշխատել » ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա […]

ԵԺԿ-ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Անասելի ուրախ և հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքականընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ»,-գրել է նա […]

ԲՀԿ համագումարից` Ռուստամ Գասպարյան

ԲՀԿ համագումարը փակ է լինելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել. «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավականին լուրջ խնդիրներ: Համագումարը փակ է լինելու, բայց համագումարից հետո ես և իմ մի […]

Ձերբակալվել է Ֆլորա Մարտիրոսյանի որդին /վիդեո/

Լոս Անջելեսում ձերբակալել են երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի եւ  հայկական հեռուստատեսության նվիրյալ Հրահատ Գեւորգյանի որդուն` Հենրի Գեւորգյանին: Վերջինի պատճառով առաջացած վթարի հետևանքով, ըստ տեղի ոստիկանության, մահացել է 2 մարդ: Վրաերթը տեղի է ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից:   gorapapo TV-ն ներկայացրել է վթարի մանրամասները:

Հայաստանում են ՆԱՏՕ-ի փարձագետները

Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը: ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ […]

Նիստից 5 րոպե առաջ զանգում, ասում են՝ նիստ կա. «Շահութարկի մասին» օրենքի շուրջ

«Շահութարկի մասին օրենքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այն կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ է. «Կոչ եմ անում վերանայել այն»,-ասաց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «ԲՀԿ-ն խիստ հարգելի պատճառներով չի հասցրել անդրադառնալ այս օրենքի այս նախագծին, ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք»: ՕԵԿ խմբակցության ղեկավար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի