16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի   3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար […]

Դեր Զորում միակ կերակուրը ձիու կղանքն էր

 Հովհաննես Բոյմուշակյանի պատմությունը 1901թ., Քեսաբ Լուսինե Վահանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի պատմությունը: Հովհաննես Բոյմուշակյանի չորս եղբորը թուրքերը սպանել են Եփրատի ափին: Նա հրաշքով փրկվել է, այնուհետև մի արաբ գնել է նրան թուրքերից, նոր անուն տվելու պահել իր ախոռում: «Սիրիա՝ Քեսաբ, Սևաղբյուր գյուղ: Այստեղ է 1901-ին ծնվել մայրիկիս պապիկը՝ Հովհաննես Կարապետի Բոյմուշակյանը, ունեցել է չորս […]

Նոր ուժ կձևավորեն /վիդեո/

Բլոգեր Տիգրան Քոչարյանը կարծում է, որ մինչև հաջորդ ընտրություններ ընդդիմադիր դաշտում ձևավորվելու է նոր քաղաքական ուժ: «Ձևավորման պրոցեսին մասնակցելու է նաև իշխանությունը, որովհետև այսպիսի խնդիր ունի իշխանությունը, հիմնականում ընդդիմադիր դաշտը ամայացրեց, բայց բավական մեծ թվով ժողովուրդ դժգոհ մնաց: Այդ վաակումը կա, ու այն պետք է լցնել, ու քայլերն արդեն արվում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 24, 26, 28, 32, 34, 23/8, 23 […]

Ուսուցչուհին կախիչով հանել է 13 ամյա Մեսրոպի աչքը.ցնցող մանրամասներ /վիդեո/

Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ  դասարանի աշակերտ Մեսրոպ  Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Երակաթյա կախիչով ուսուցչուհին բառացիորեն հանել է տղայի աչքը, դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանըՄեսրոպ Խաչատրյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը ներկայացրեց  գործի ընթացքը: Հանցագործություն կատարած ուսուցչուհին շարունակում է աշխատել նույն դպրոցում: Այս հանգամանքը վրդովեցնում է հաշմանդամ […]

Կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները: Զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարցերի ու առաջիկա անելիքների քննարկմանն էր նվիրված ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը: Բացելով խորհրդակցությունը և ներկայացնելով օրակարգում […]

Թուրքիան արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի հայանպաստ բանաձևին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Ըստ թուրքական «Բեյազ գազեթե» լրատվակայքի` պատասխանելով Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի մասին հարցին` Բիլգիչը նշել է, որ այն Թուրքիայի համար այդ ակտը առ ոչինչ է: Վերջինս նշելով, որ որոշումը մեկնաբանության արժանի չէ, այնուամենայնիվ ավելացրել է.«Կասկած չկա, որ բոլոր նրանք, […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 3-ին` ժամը 15:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի հայերեն տարբերակը ցուցադրվել է Լիբանանում /վիդեո/

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայալեզու տարբերակը ներկայացվել է «Հայրենիք» հայրենակցական միության Բեյրութի գրասենյակում: Ցուցադրությանը ներկա են գտնվել լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ:  Հիշեցնենք, որ հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի