24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետն ընդունել է Կանադայի հայազգի դատավորին

ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը և այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը:  Անդրադարձ է եղել նաև կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն և մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն կարևորել են նաև  հայապահպանության […]

Կայացել են հայ-իտալական բարձր մակարդակի բանակցությունները

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Կարևորելով Իտալիայի Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա […]

5 ամսական երեխային թողել է դիակների կողքին ու հեռացել

Մարգարիտ Մնացականյանի պատմությունը 1878 թ. Լաուրա Խաչատուրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել մի պատմություն, որը լսել է իր տատիկից: Նա ուներ 7 երեխա` Արշակը, Տիգրանը, Լիպարիտը, Զինաիդան, Աղունիկը,Անուշիկը և հինգ ամսական փոքրիկ տղան: Գաղթի ժամանակ, երբ Մարգարիտտատը տեսել է, թե ինչպես են հայերին ձորը գցել և սպանել, դաժան որոշում է կայացրել` իր մանկիկին թողնել սպանված մարդկանց կողքին, […]

«Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է դառնար ՀՀ նախագահ»

«Պետք է անդրադարձ կատարենք 90-ականներին, որովհետև արտաքին քաղաքականության մեր ձախողումները սկսվեցին հենց այդ ժամանակ, և մենք սկսեցինք կեղծել ընտրությունները»,-այսօր Ազգային ժողովում մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հիմնական զեկուղող Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ հենց առաջին նախագահի ժամանակ եղած կեղծիքների ժամանակ խորհրդարանում […]

«Այդ հարցը «ջրվում է»»

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այս նախագիծը կարևոր քայլ է։ «Աշխարհին մենք պետք է ահազանգենք, թե ինչ է տեղի ունեցել, որ մենք զրկվել ենք հայրենիքից և այսօր տարածքային ամբողջականության վերականգման խնդիր […]

«Կտեսնեն իրական ապրիլի 24-ը»/վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քննչական կոմիտեի շենքի դիմաց հավաքվել են ՀԽ-ի անդամները: Նրանք տեղեկացել էին, որ այսօր պետք է ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք առաջադրվի։ ՀԽ-ի անդամ Վարդան Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը անօրինականություն է։ «Ճիշտ է նրանք օրենքի սահմանում են գործում, բայց առաջադրված մեղադրանքը անհիմն է, եթե այսօր նրանց ձերբակալեն ապա նրանք կտեսնեն […]

Այցելություն Կաթնաղբյուր

  «Երևան ջուր» ՓԲԸ-ում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել: Ամեն տարի` ընկերությունը կազմակերպում է դպրոցականների՝ ուսուցիչների ու ծնողների հետ համատեղ ճանաչողական այց համակարգի ջրաղբյուրներից որևէ մեկը: Անցյալ տարի ջրի դաս անցկացվեց Արզնիի ջրաղբյուրում, որից հետո` այնտեղ արդեն Վարդավառի տոնին դպրոցականների ու հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ կատարվեց ջրօրհնեքի կարգ:   Այս տարի ջրի դաս անցկացվեց Կաթնաղբյուրում, որին […]

«Մինչև այսօր էլ չեմ տարբերում՝ ընդդիմությունը որն է, դիմությունը որն է»

Մեր ժողովուրդը միշտ ուշադրություն է դարձնում անունների հայկական լինելուն, իսկ ազգանուններին՝ ոչ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ շատ ազգանուններ այլ արմատներ ունեն, ու դրանց ևս պետք է ուշադրություն դարձնել: Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ԱԺ նախագահը Վահե Էնֆիաջյանին դիմեց որպես Էնֆաջյան, ապա կատակեց ու խոսեց ազգանունների ծագման մասին:  […]

Վարչապետը ծաղրի առարկա է դարձել /ֆոտո/

Բրիտանացիները ծաղրուծանակի են ենթարկել երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, քանի որ նա հոթ-դոգը դանակ-պատառաքաղով է կերել: Նրա լուսանկարը` հոթ-դոգ ուտելիս, հայտնվել է համացանցում: «Քեմերոնը դանակ-պատառաքաղով է հոթ-դոգն ուտում, վարչապետը չգիտի, թե ինչպես են ուզում հոթ-դոգը» նմանատիպ մեկնաբանությունները ողողել են համացանցը:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Գուստ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված