24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սփյուռքահայ ճարտարապետ, բարերարը պարգևատրվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և   շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար:  Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար և […]

Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է  Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:  Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության […]

Մեծ տատիս մայրը և երկու եղբայրը հիվանդացել են տիֆով և մահացել

Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը Վան Հովհաննես Խուրշուդյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի մոր՝ Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը: 4 տարեկանում վերապրելով Ցեղասպանությունը՝Ալմաստը կորցրել է ծնողներին ու հայտնվել որբանոցում: «Եղեռնից մազապուրծ փրկվածներից է իմ մեծ տատը՝ պապիս մայրը՝ Ալմաստ Հովհաննիսյանը: Պապս պատմում է, որ իր մակվեցի Հովհաննես պապը եղել է վաճառական, ով եկել էր Արևմտյան Հայաստան, ամուսնացել և արմատներ […]

Թմրամիջոց՝ ներքնաշորից

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով: Խուզարկությամբ վարորդի ներքնաշորի միջից հայտնաբերվել է 1.7 գ դեղնականաչավուն զանգված: […]

Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է

Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները /Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29/: Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ […]

ԿԳ նախարարը կընդունի «Ամենախելացին» նախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին

Ապրիլի 13-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը կընունի «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Հիշեցնեք, որ նախագիծն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա Թի-Վի» ընկերության և Տաշիր բարեգործական հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում:

Եթե ինչ-որ մարդու չեն սիրում պիտի ասեն՝ արտագաղթի՞ Հայաստանից. Մինասյանը՝ Սերժ Սարգսյանից /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու պահանջարկին: Ըստ Մինասյանի՝ այն քաղաքական ուժերը, որոնք սկզբունքորեն դեմ են փոփոխությունների որոշակի հատվածին, կարողանում են դա բացատրել հենց այդպես, իսկ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում իրենց «մանկության երազանքներն» իրականացնելու համար, անհիմն պատճառաբանություններ են բերում:  Նա նաև վստահ է, որ […]

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ […]

Մենք 20 տարվա ընթացքում այլ մոլորակում կյանք կգտնենք. NASA

Արդյո՞ք այլ մոլորակներում կյանք կա: Մարդկանց այս հարցը հուզել է հազարամյակներ շարունակ և հստակ պատասխան չեն գտել: Սակայն այժմ NASA-ի մասնագետներն ասում են, որ շուտով կարող ենք բեկումնային իրադարձության ականատես լինել, գրում է interpress.am-ը` newsweek-ին հղումով: «Կարծում եմ, որ հաջորդ տասնամյակների ընթացքում  Երկրի սահմաններից դուրս գոյություն ունեցող կյանքի մասին ծանրակշիռ ապացույցներ կունենանք, վերջնական ապացույցներ կլինեն […]

Դա մոռանալ չի կարելի.Գարիկ Մարտիրոսյանի կոչը/վիդեո/

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club»  ակումբի հիմնադիր անդամ Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին: Մարտիրոսյանը կոչ է անում չմոռանալ այդ օրը: «Դա մոռանալ չի կարելի»,-ասում է Մարտիրոսյանը դիմելով մոլորակի բոլոր նորմալ մարդկանց: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված