24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խուճապ. Թուրքերը հիշեցնում են Հռոմի Պապին /վիդեո/

Ապրիլի 12-ինՎատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և այդ ընթացքում Պապի հնչեցրած «ցեղասպանություն» եզրույթի կիրառումն արժանացել են պաշտոնական Անկարայի արագ հակագործողություններին: Նույն օրը թուրքական պաշտոնական շրջանակները տարբեր ձևաչափերով արձագաքնել են կաթոլիկ աշխարհի հովվապետին, գրում է Ermenihaber.am-ը: Առաջինը թեմային արձագանքեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով այդ ժամանակ պաշտոնական […]

Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ

Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար:

Հնարավոր է յոթ-ութ տոկոսով իջեցնել գազի սակագինը. ԲՀԿ-ը կդիմի կառավարություն /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հանձնաժողովի ներկայացրած վերջնական եզրակացությանը: Նա նշեց, որ սիրողական ուսումնասիրություններ չեն արվել, և փաստաթուղթն էլ լուրջ հիմքեր ունի: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  մի շարք ծախսերի գծով կարելի է խնայողություններ ունենալ: Ըստ նրա՝ գազի սպառման ընթացքում կուրուստները, որ տարբեր պատճառներով […]

Հայոց ցեղասպանության հարցը` հեղինակավոր ԶԼՄ-ների էջերին. Երեւանում են հայտնի լրագրողներ

Ապրիլի 8-ին Երեւան է ժամանել The Gourdian պարբերականի խմբագիր Իեն Բլեքը: Նա Հայաստանում է լիենլու ապրիլի 8-ից 14ը՝  աշխարհասփյուռ հայության համար Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նախատեսվելիք միջոցառումների մասին հոդվածաշար պատրաստելու նպատակով:  Նա հարցազրույցներ է ունենալուՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ԱԳ նախարարիտեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Արթուրի ձեռքը «հասավ» ուսանողուհիներին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել բուհերից մեկի երկու ուսանողուհիների պայուսակներից գողություն կատարելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար օրերս բերման ենթարկված, 1990 թ. ծնված Արթուր Մ.-ն: Քննությունը շարունակվում է:

«Ոչ մի անկարգություն, ոչ-մի քաշքշոց»

Փողոցով գնում ես՝ մեկ Կաբզոնն ա դիմացդ դուրս գալիս, մեկ՝ Յարմոլնիկը, էստեղ էնտեղ էլի ինչ որ ծանոթ դեմքեր են ֆռֆռում, որոնց միանգամից տեղը չես բերի, հետո կեսգիշերն անց գժանոց ա սկսվում ու փեսա Քանյե Ուեսթը Կարապի լճում համերգ ա տալիս, հետն էլ թռնում ա ջուրը՝ ֆանատներն էլ հետևից…: Ջահելների մեծ մասը հետը երգում ա /երգերը […]

Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռոմի Պապի այսօրվա ելույթը և Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին մատուցած պատարագը հիրավի պատմական իրադարձություններ են: Արարողություն, որի ընթացքում միախառնվեցին վիշտն ու հպարտությունը, աշխարհիկն ո հոգևորը, ազգայինն ու համամարդկայինը: Կեցցեն արժեքներով ապրող առաջնորդները: Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց, հատկապես, Սուրբ […]

Հովիկ Աբրահամյանի 1 տարին

Այսօր լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Փորձենք ամփոփ անդրադառնալ այն հիմնական աշխատանքներին ու նախաձեռնություններին, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջին տարին հիշարժան էր  կառավարության կողմից տարբեր ոլորտներին ու սոցիալական խմբերին արտոնությունների սահմանման քաղաքականությամբ: Երկրի սահմաններում  աճող լարվածության պայմաններում, այստեղ   ապրող մարդկանց անվտանգությանը, կյանքին սպառնացող մշտական վտանգը  հրամայական է դարձնում միջոցներ […]

Երեւանում առատ ձյուն է տեղում /ֆոտո/

Այս առավոտ առատ ձյուն տեղաց Երեւանի բարձրադիր շրջաններում: Օդերեվութաբանները տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ին առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին լեռնային շրջաններում` ձյուն:  Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնունետև աստիճանաբար կբարձրանա: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված