20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջրի որակի վերաբերյալ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2015թ. հունվար-մարտ ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4291 փորձանմուշ:             Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:             Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային […]

Ալավերդիում հետազոտված 550 կանանցից 404-ն ունի ուռուցք /վիդեո/

Civil Voice –ի  հայացքն այս անգամ ուղղված է Ալավերդուն, քանի որ այստեղ իրականացված բժշկական վերջին հետազոտությունները խիստ տագնապային ցուցանիշներ են արձանագրել: Համայնքի բնապահպանական սուբվենցիաներից  հատկացված 6,6 մլն. դրամով Ալավերդու բժշկական կենտրոնում զննության է ենթարկվել 1050  քաղաքացի: Կրծքագեղձի սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտությունների արդյունքում  պարզվել է, որ զննության ենթարկված   30-60 տարեկան 550 կանանցից ընդամենը 7 կնոջ կրծքագեղձն […]

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Տեղեկանք: Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում […]

«Ի՞նչ պակաս պահանջող է որ..»

«Քիմ Քարդաշյանի ՀՀ այցելությունից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Չեմ էլ ուզում ուռճացված տեսք տան։ Հիմա հայ է եկել  հայրենիք, պետք չէ երանգավորումներ տալ»,- ասաց նա եւ նշեց, թե շատերն ասում են, թե նրա ճանաչվածությունը պետք է օգտագործել: Բայց խնդիրը պետք […]

Հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն էր. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսներին, որոնք ապրիլի 12-ին Հռոմի պապի հետ միասին Պատարագ են մատուցելու Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ հայ ժողովրդի նահատակների, որոնք 100 տարի առաջ զանգվածային սպանությունների զոհ դարձան Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում, գրում է armeniangenocide100.org-ը` PanARMENIAN.Net-ին հղումով:  «Մենք Աստծո ողորմությունը կաղերսենք, որպեսզի այն օգնի մեզ […]

Քիմի հետևից վազում են շան նման, ասես նա 2-րդ Հիսուսը լինի. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը սոցցանցերի իր էջում մեկնաբանել է է Քիմ Քարդաշյանի երևանյան այցը, գրում է Shabat.am-ը: «Ուզում եմ մի քանի բառ ասել Երևան եկած Քիմ Քարդաշյանի մասին, ես ևս հիմա Երևանում եմ: Որքան շատ վատ բան ասվեց այս աղջկա մասին, այն բանի համար, որ նրա տնային պոռնոն հայտնվեց համացանցում: ՄԱՀԱՑՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: Իսկ հետո որքան քննադատություններ եղան, […]

Ծառն ընկել է ճանապարհի վրա

Ապրիլի 10-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի վրա, խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Նոր-նորքի կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ ծառի 2 ճյուղ (մեծ և փոքր) իջեցրել, մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: […]

«Եթե Սեֆիլյանը վաղը դառնա պրեզիդենտ, ես իրեն պիտի հակադրվեմ» /վիդեո/

«Մշակույթի գործիչները շատ պասիվ են, իրենց աթոռներին ամուր նստած՝ երբևէ առաձնապես մեկնաբանություններ չեն անում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Որպես օրինակ նա նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները, ու նշեց, որ ոչ մի մտավորական չանդրադաձավ սրան: Դերասան Սերգեյ Դանիելյանը հավելեց, որ այստեղ «սովետիզմի» հոտ է գալիս:  «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը Դանիելյանի համար անհասկանալի է: […]

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Վանտյան, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան, Միքայելյան, Ջիվանու փողոցների, Սեբաստիայի փողոցի՝ Վանտյանից մինչև Իսակովի պողոտա, Շահումյանի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` իրենց նրբանցքներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի