20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հռհռալով, սեմեչկա չրթել-թքելով` Ծիծեռնակաբերդի ճանապարհ

«Ամենացավալին այն է, որ ամբողջ աշխարհը մեզ հարգանքի տուրք է մատուցում, իսկ ամսի 24-ին հեսա էլի հայերի մի հոծ զանգված հռհռալով ու սեմեչկա չրթել-թքելով հերթական անգամ Ծիծեռնակաբերդի ճանապարհ կբռնի … Մեծ խնդրանք ու պահանջ այդ հոծ զանգվածին՝ եթե չեք հասկանում եղելության լրջությունը, ընդհանրապես մի էլ եկեք: Թուրքից պահանջում ենք, որ ցեղասպանություն ճանաչի, բայց մեր հայրենակիցների […]

Հայտնի է դարձել, թե ինչ է ասելու Օբաման ապրիլի 24-ին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում: […]

Թուրք ֆոտոլրագրողը Երեւանում խորհուրդ է տալիս

Թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է մի երկրից, որը 80 միլիոն բնակչություն ունի, և այնտեղ շերտերը շատ տարբեր են, և իր համար դժվար է հստակ փոխանցել, թե ինչ կարծիք ունի թուրք հասարակությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ. «Ես այստեղ եմ, […]

Որքան ջուր կվերնեն Սեւանից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն. խոր. մետր: Որոշման հիմնավորման մեջ որպես անհրաժեշտություն նշված է հետևյալը. «Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող […]

«Շնորհակալություն հայ հասարակությանն իր քաջության համար. պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ». ԵԽ քարտուղար

«1915 թվականին Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը միայն հայերի կորուստը չէր, այլ բոլորիս: Մեր կազմակերպության ստեղծումն էլ պայմանավորված էր այն գաղափարով, որ մարդկությունը հասկացավ, որ պետք է հիմնվել ոչ թե ազգայնականության, այլ իրավունքների վրա»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Հասկացան, թե ինչքան միամիտ և հիմար գործողություն է […]

Թուրքիան «գազազած» է

Հռոմի Պապի Սուրբ պատարագի ժամանակ հնչեցրած «21-րդ դարի առաջին  Ցեղասպանություն» արտահայտությանը հաջորդեց Եվրախորհրդարանի ընդունումը և կոչը Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, համակերպվել անցյալի հետ և ուղի հարթել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում:  Միջազգային հարթակում արձանագրված նման զարգացումները և հաջորդող ճնշումները Թուրքիայի նկատմամբ խառնաշփոթ առաջացրեցին Թուրքիայի քաղաքական վերնախավում՝ առաջացնելով էմոցիոնալ, հաճախ չհաշվարկված հայտարարությունների ալիք: Թուրքիայի նախագահ Էրդողանը […]

«Ցնցող է, որ այսօր դեռ քննարկվում է՝ եղել է Ցեղասպանություն, թե ոչ»

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Լուիզ Մորենո Օկամպոն արդեն քննարկման ժամանակ խոսեց ընդհանրապես ցեղասպանությունների մասին: Նա նշեց, որ այսօր էլ աշխարհում կատարվում են երևույթներ, որ կարելի է ցեղասպանություն համարել: Ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում նա նշեց, որ կարևոր մարտահրավերն այն է, թե ինչպես պետք է արձագանքել ցեղասպանությանը: «Պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա»,-նշեց նա՝ հավելելով, […]

«Պարզ ճշմարտություններ» . Դավութօղլուի նախկին խորհրդականը բացում է փակագծերը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, […]

Կխոսի՞ . Երեւանը հույս չունի /վիդեո/

Ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների, Օբամայի երկար սպասված ելույթի մասին: «Ոչ մի բան էլ չի ասի Օբաման, ինչ առաջուց էր ասել դա էլ կասի»,-ասաց քաղաքացիներից մեկը: «Գնացեք Օբամայից հարցրեք»,-ասաց մեկ ուրիշը: Դիտեք տեսանյութը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի