19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նաիրիտցիները փորձել են կտրել նախագահի ճանապարհը

Այսօր «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցները  հավաքվել էին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում և սպասում էին նախագահին։ «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցների մոտով նախագահի ավտոշարասյունը անցավ ՝ այդպես էլ ուշադրություն չդարձնելով ակցիայի մասնակիցների  «պարտքի մարում» վանկարկումներին: «Ամեն անգամ այստեղ գալուց մտածում ենք, որ այս անգամ մոտենալու է մեզ, զրուցելու մեզ հետ։ Սակայն ապարդյուն»,-ասաց գործարանի աշխատակիցներից Կարինե Մադաթյանը։ Գործարանի աշխատակիցներից Նելլի Կարոյանն էլ […]

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Նեպալում կրկին խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել 7,1 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է РИАНовости–ն: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում և Աֆղանստանում, առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:  Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին տեղի էր ունեցել 7,9 ուժգնությամբ երկրաշարժ, ինչի արդյունքում 8 հազարից ավելի մարդ էր զոհվել, 17,5 հազարից ավելին վնասվածքներ էին ստացել:

Կովն ընկել է ջրանցքը

Մայիսի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի հանդամասում կովն ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կովին դուրս են բերել ջրանցքից: ՏԿԱԻՆ

Արտակարգ պատահար Երեւանում. Mercedes-ը պայթել է գազալիցքավորման ժամանակ

Shamshyan.com-ի փոխանցմամբ`քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: […]

Արամ Ա-ն ասուլիս կտա Թուրքիայում ընտրություններից առաջ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ-ում Հովվապետական այցելության ընթացքում մոտիկից հետեւում է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի գծով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացրած իր հայցին: Այս գործի շրջանակներում նա Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել այդ դատի հանձնախմբի անդամ դոկտոր Թաներ Աքչամի հետ, որը դրական արժեւորում է ունեցել մինչ օրս կատարված աշխատանքներում: Վեհափառ Հայրապետն ընդգծելով վերջին շաբաթների ընթացքում […]

Զգալի անկում

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական քաոս է, ինչը նկատելի է նաև այստեղ, ասել է Վերակառուցման և զագացման բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ով մայիսի 11-ին Երեւանում մասնակցել է բանկի երևանյան նոր մասնաճյուղի բացմանը: Նա պատասխանել է լրագրողների հարցերին: Տնտեսական ստեղծված իրավիճակի հետ ուղիղ կապ ունի ՌԴ-ն: Չակրաբարտիի գնահատմամբ` այս ամենի հետևանքը ռուբլու արժեզրկումն ու Ռուսաստանի […]

Ի՞նչ է պատահել Գրետա մայրիկին

«Տիկին Գրետան նախօրեին իշեմիկ ինսուլտ ախտորոշմամբ տեղափոխվել էր “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք»,-այս մասին այսօր տեղեկություն է տարածել լրատվական կայքերից մեկը: «Վազգեն Սարգսյանի մորը վերակենդանացման բաժանմունքում այցի է գնացել Մանվել Գրիգորյանը»,-վերնագրով լուրին կցված էր նաև տեսանյութ և լուսանկար: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանից: Վերջինս նախ զարմացավ, ապա նշեց, […]

Արմավիրում երեխաների թունավորման հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ  պահինարդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։ Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։ Այսօր առավոտյան 5 […]

Էդգարին կալանավորեցին Աբովյանում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 16 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Կ.-ին, որը հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

Թռչնագրիպի վտա՞նգ. մասնագետը զգուշացնում է /վիդեո/

«Թռչնագրիպը իր բնույթով նոր հիվանդությունների շարքում է դասվում, որովհետև մոտավորապես 100 տարվա պատմություն ունի: Համարվում է սուր ինֆեկցիոն, հպանցիկ, բարձր ախտածին հիվանդություն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում թռչնագրիպի Հայաստան հնարավոր մուտքի հնարավորությանն անդրադարձավ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Թռչնագրիպի բարդությունը ի տարբերություն գրիպի այլ տեսակների՝ կայանում է նրանում, որ այն շատ արագ, 25 կոմբինացիաների տիրույթում մուտացիաների է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի