25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՊԱ-ներից «քաշվածները». Աշոտ Աղաբաբյանը դատի է տվել «Ինգո Արմենիային». Ժողովուրդ

 «Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դատի է տվել հայտնի ապահովագրական ընկերություններից մեկին՝ «Ինգո Արմենիային», գումար ստանալու պահանջով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 9-ին Աշոտ Աղաբաբյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը հարկադրեն կատարել պայմանագրային պարտավորությունները: Ի՞նչ պայմանագիր է կնքել պատգամավորը ընկերության հետ, […]

Դատախազությանը «խայտառակած» աշխատակցին ազատեցին աշխատանքից. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել: «Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձևակերպվի ավանդական ձևով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է: Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց […]

Արգելված տեղով փողոցը հատողի պատճառով մեքենան բախվել է ծառին. մահացել է վարորդի կողքին նստած նրա կինը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ որոշում կայացվեց Նվարդ Ա.-ի գործով: 30-ամյա Նվարդը դատարան էր եկել մոր ուղեկցությամբ: Մայրը ճանաչվել է նրա օրինական ներկայացուցիչ: Նվարդը, որպես հետիոտն, 2013 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում արագ վազքով հայտնվել է մայրաքաղաքի Մարգարյան փողոցի կենտրոնում ու փորձել է […]

Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները:  «Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:  Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ […]

Առանց Կրեմլի չի լինի. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին, անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին, ասել է. ««Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել եւս համաձայնագիր: Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլեւս չունի […]

Ովքե՞ր են մասնակցել Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը: «Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, […]

Դրամով վարկավորումը կտրուկ նվազել է. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին` 62.7 միլիարդ դրամ, մարտին` 66.1 միլիարդ դրամի վարկ: «Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում: Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են: Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին […]

Երբևէ հրատարակված ամենից արժեքավոր գիրքը

«Աստվածաշունչը երբևէ հրատարակված բոլոր գրքերից առավել արժեքավորն է: Աստվածաշունչը մեր հոգևոր ազատության աղբյուրն է: Աստվածաշունչը Քրիստոսի խոսքն է: Քրիստոսը ճշմարտություն է, և Նրա խոսքը ճշմարտություն է: Քրիստոսն ասաց. «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» »: ՀԵՆՐԻ Պատրիկ – (1736-1799), ամերիկացի պետական գործիչ, անկախության պայքարի ակտիվ մարտիկ:

Առաջինը Ռազմիկն է. հոգիները տեսնում են /վիդեո/

Ռազմիկ Վասիլյանը նա է , ով մի խումբ տղաների հետ ստեղծեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական միավորումը, որը իր դերն ու նշանակությունը ստացավ Արցախյան պատերազմի ծանր օրերին: Ռազմիկ Վասիլյանի մասին քիչ է խոսվում, բայց նրա անունը թանկ ու գործը շարունակվող է ՀԱԲ-ի բոլոր ազատամարտիկների սրտերում: Ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը Եռաբլուր սրբավայր-պանթեոն այցելելիս առաջինը հրամանատարին է այցելում: […]

Շոկ. Վիրաբույժը մոռացել է բջջայինը կնոջ որովայնում` կեսարյան հատումից հետո

Հորդանանում կինը 4.8 կիլոգրամ քաշով առողջ որդի է ունեցել` կեսարյան հատման միջոցով, սակայն վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Նա անընդհատ բողոքել է, որ իր ներսում ինչ որ բան է ցնցվում: Երբ նա կրկին դիմել է բժշկի, պարզվել է, որ նրան կեսարյան հատման ենթարկած վիրաբույժը բջջային հեռախոսը մոռացել է կնոջ որովայնում, գրում է “Московский […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի