Հայտարարություն զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու վերաբերյալ
2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի […]