19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում.Էդուարդ Շարմազանով

«Հանրաքվեի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը  նկատեց, որ  այս  օրենքը խիստ կարևոր է և բխում է ՀՀ ժողովրդավարացման տրամաբանությունից: Շարմազանովը նկատեց, թե ԱԺ ամբիոնը ոչ միայն մամուլին հղում կատարելու վայր է, այլ առաջին հերթին փաստերով խոսելու տեղ: […]

Մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 218 տղա և 191 աղջիկ

Մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41.614 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 218 տղա և 191 աղջիկ:

Հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի  տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել […]

Քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի Ռոշալ քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Արտյուխինը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա մանկական խաղահրապարակում ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխայի: Քննության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 24-ին, սակայն այդ մասին միայն հիմա է բարձրաձայնվում: Մանկական խաղահրապարակում քաղաքապետի 6-ամյա որդու եւ 10 տարեկան մեկ այլ երեխայի միջեւ վիճաբանություն է սկսվել: […]

93-ամյա Սաբհա Մանսուրին սպանել են Երևանում

Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում երեկ՝ հունիսի 8-ին, հայտնաբերվել է 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Այս տեղեկությունը  հաստատեցին ոստիկանությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Թող արժանապատիվ հեռանա.Աշոտյանը՝ Թոքմաջյանին

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի համար անհասկանալի է Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրավիրած  վերջին ասուլիսը: Աշոտյանի բնորոշմամբ Թոքմաջյանի գործունեության մեջ  «մի բան այն չէ»:  «Երբ ասուլիսի մեծ մասը նվիրում է իր անձնական կյանքին, երբ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրիլերի, ուրեմն հաստատ մի բան այն չէ»,-այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Աշոտյանը: Նախարարը   Թոքմաջյանին […]

Պն-ում մեկնարկել են ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները

2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Բանակցություններին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին […]

Այսօր ընկերների միջազգային օրն է

Այսօր` հունիսի 9-ին, ողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը (International Friends Day): Ընկերների օրը նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգրեսը օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Ընկերության ազգային օր եւ այդ օրվանից սկսած այն նշվում է ամեն տարի, սակայն ոչ պաշտոնապես Ընկերների միջազգային օրը նշվում է այսօր` հունիսի 9-ին: Ընկերների օրը կարելի է […]

Հակառակորդը կրակել է բնակելի տների ուղղությամբ.հրադադարի խախտում/ֆոտո/

Այսօր, կեսգիշերին հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակելի տների ուղղությամբ: Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը նշեց, որ վնասվել է իր հարևանի լուսամուտը՝ կոտրվելով ապակին: Գյուղացին նկատեց, որ իրենք սովորել են ապրել կրակոցների հարևանությամբ, սակայն զայրանում են, երբ բնակելի տների ուղղությամբ են կրակում: «Խուճապ չկա և չի կարող լինել»,-ասաց մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի