20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն. Շարմազանովը՝ «Ժառանգությունից» /վիդեո/

«Ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր արդեն մի քանի շաբաթ շարունակ կազմակերպում ու պայքարում են, իսկ քաղաքական պայքար եթե ծավալում են, թող մղեն ընտրությունների ժամանակ: Մղեցին, ու տեսանք, այդ քաղաքական պայքարի արդյունքոըմ խմբակցության ղեկավարը խոսում է, մյուս անդամը հակաճառվում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, որ «Ժառանգություն» […]

Բաղրամյանի «բնակիչները» լքում են /վիդեո/

Բաղրամյան պողոտայում աստիճանաբար քչանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույց անող մասնակիցները: Այսօր էլ նրանք շատ քիչ էին: Փողոցում մի պահ միայն աղբարկղերն էին՝ «բարիկադները», իսկ մասնակիցներն էլ շոգի պատճառով հավաքվել էին փողոցի մի կողմոմ, որտեղ համեմատաբար շոգ չէր:  Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, որ այստեղ նստացույցը շարունակվում է:

Խորհրդակցություն է տեղի ունեցել

Հուլիսի 3-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի և դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման և ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման և […]

Պայթյուն գազալցակայանում. կան վիրավորներ

Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից Բ. Մ.-ն (ծնվ. 1963թ.) և […]

Վստահությունը նաև շաքար չէ, որ մի օլիգարխի ասես՝ ներմուծի

«Իշխանությունն ինքը հասկանում է, որ սա յոթ դրամի խնդիրը չէ, և իշխանությունը պետք է փորձի լուծումներ տալ, քանի որ հակառակ դեպքում ինքն է  պրոբլեմներ ունենալու, չեն էլ բացատրում՝ որտեղից են տալու, օլիգարխներին են ասելու, թե իրենց գրապանից են տալու, թե որտեղից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ տարվող պայքարից: Նա […]

Հեռուստասերիալ` Էրդողանի մասին

Թուրքական պետական «TRT1» հեռուստաընկերությունը պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Հաբերթյուրք» լրատվական կայքի` «Հայելուս միջի երկինքը» անվանմամբ հեռուստասերիալը նվիրված է ներկայիս նախագահ Էրդողանի, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և հանգուցյալ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի քաղաքական պայքարի պատմությանը: Ֆիլմի բյուջեն կազմում է 650 հազար թուրքական լիրա (մոտ 167 հազար ԱՄՆ […]

Հայաստանակենտրոնությունը այլամերժություն և մեկուսապաշտություն չէ

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը Հուլիսի 2-ի երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում Եվրոպական Միության դրոշներ բարձրացնելու առիթով առաջացած միջադեպը, որն ավարտվեց դրանք բռնությամբ իջեցնելու և անգամ անարգելու գործողություններով, դարձել է հասարակական լայն քննարկման առարկա: Հիմնադիր խորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ ապագա Հայաստանը պետք է որդեգրի հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն: Միևնույն ժամանակ՝ հայաստանակենտրոնությունը այլամերժություն և մեկուսապաշտություն չէ: Այդ պատճառով վնասակար […]

Ջուր չի լինելու Մալաթիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սեբաստիայի փողոցի 98-136 զույգ համարների, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների,  Շահումյան 4-րդ փողոցի` իր նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով, «Ռազմական Ոստիկանության» թիվ 20440 զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

Նախագահն ընդունել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում հուլիսի 1-4-ը անցկացվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ 4-րդ համագումարը ևս նախորդների նման կառանձնանա իր արդյունավետությամբ, կնախանշվեն առողջապահության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության նոր հեռանկարներ: Գոհունակությամբ փաստելով, որ տարեցտարի համագումարի մասնակիցների թիվը և աշխարհագրությունն ընդլայնվում է, Սերժ Սարգսյանը […]

«Աստղեր, աստղեր, ադուվանչիկ դեմքով լռված էին» /վիդեո/

 «Էս սերունդը պայքարող սերունդ է, ունի իր նպատակները, իր ռոմանտիկան, կյանքի իր տեսլականը, որին ինքը ձգտում է…»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՝հավելելով, որ պետք է է երիտասարդներին հանգիստ թողնել, քանի որ իրենք կգտնեն ճիշտ ճանապարհը: Նա նշեց, որ այս սերունդը չի թաքնվում: Հարցին, թե իր համար զարմանալի չէ՞ր, որ Բաղրամյանի ակցիաների ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի